Մետրոյում զենքով ու դանակով մի երիտասարդ կա՝ կեղծ ահազանգ տվողը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել
Այսօր` ժամը 08:09-ին, ահազանգ է ստացվել ոստիկանություն, որ մետրոյում զենքով ու դանակով մի երիտասարդ կա:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ ահազանգը իրականությանը չի համապատասխանում:
Կեղծ ահազանգ տվողը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել:
Նախապատրաստվում են նյութեր:
