1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Արագածոտնի մարզում. 20-ամյա տղային դաժանաբար սպանած 25-ամյա կասկածյալը քննչական սենյակում կոտրել է դռան և պատուհանի ապակիները՝ վնասելով իրեն . SHAMSHYAN.COM

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Երեկոյան Ոստիկանության Թալինի բաժնի ձերբակալվածների պահման վայրի քննչական սենյակում Գյումրի քաղաքի Տիգրան Մեծի փողոցի բնակիչ, 25-ամյա Վարդան Հովսեփյանը, ով կալանավորվել է սպանություն կատարելու կասկածանքով, իր փաստաբանի՝ Հայկազ Գալստյանի և սպանության գործը քննող, Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնի պետ, Արդարադատության մայոր Արտակ Պետրոսյանի ներկայությամբ քննչական գործողություններ կատարելիս՝ հարվածել է քննչական սենյակի դռան ապակուն, իսկ հետո պատուհանի ապակուն, կոտրել դրանք: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դրա հետևանքով Վ. Հովսեփյանը ստացել է «աջ ձեռքի մատերի քերծված վերքեր» վնասվածքներ:

Բարեբախտաբար, քննչականի պետն ու փաստաբանը կարողացել են կանխել նրա հետագա գործողությունները, ինչից հետո Թալինի ոստիկանները բաժին են հրավիրել Թալիի բժշկական կենտրոնի շտապբուժօգնության հերթապահ խմբին, ովքեր Վ. Հովսեփյանին ցուցաբերել են անհրաժեշտ առաջին բուժօգնություն:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեկ սպանության գործով Թալինի քննչական բաժնի պետ Ա. Պետրոսյանը փաստաբանի ներկայությամբ պետք է Վ. Հովսեփյանին նոր մեղադրանք առաջադրեր: Նախկինում նա մեղադրվում էր 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշերով, իսկ երեկ նրան ներկայացվելու էր 104 հոդվածի 2-րդ մասի մեղադրանք:

Ֆոտոոլրագրողը հայտնում է նաև , որ քննչական փորձարարության ժամանակ բացի քննիչից ու փաստաբանից արգելվում է կողմնակի անձանց, այդ թվում՝ Ոստիկանության ծառայողների մուտքը նշված սենյակ:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 27-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ Կարեն Շահբազյանի որոշմամբ Թալինի քննչական բաժնի պետ Արտակ Պետրոսյանի գլխավորությամբ ստեղծված քննչական խմբի քննիչները, ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խմբի ուղեկցությամբ Թալինի ոստիկանապետ Արմեն Մելոյանի գլխավորությամբ Թլիկ գյուղ էին բերել առանձնակի դաժանությամբ սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալված Գյումրի քաղաքի Տիգրան Մեծի փողոցի 28/10 տան բնակիչ, 25-ամյա Վարդան Հովսեփյանին։ 

Վերջինս սպանության վայրում քննչական բաժնի պետ Ա. Պետրոսյանի գլխավորությամբ մասնակցում էր քննչական փորձարարության, որտեղ հայտնաբերվել էր սպանված՝ Երևան քաղաքի Նոր նորք վարչական շրջանի Դավիթ Մալյան փողոցի 6/34 հասցեի բնակիչ, 20-ամյա Կառլեն Գրիգորյանի դին։

Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել էին նաև արնանման հետքերով դանակ, ինչպես նաև Mercedes մակնիշի ավտոմեքենան, որը պատկանել է սպանվածին։ 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սպանվածն աշխատում էր Երևանում գործող «Կոպոլիվա» ընկերությունում՝ որպես առաքիչ, իսկ աշխատանքից հետո ավտոքմենան վարում էր որպես անհատ տաքսի։ 

Դատաբժիշկը հայտնել էր արդեն, որ սպանվածը պարանոցի մասում ստացել է դանակի 4-ից ավելի հարված։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանությունը կատարելուց հետ կասկածյալ Վ. Հովսեփյանը դին դուրս էր շպրտել ավտոմեքենայից, որից հետո լրացուցիչ մեկ այլ հարված էր հասցրել իր զոհին։ 

Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ոստիկանները, Թալինի ոստիկանները, Արագածոտնի մարզի քննիչներն Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ուղեկալի ծառայողների հետ մեծ աշխատանք էին կատարել հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ՝ անգամ օգտագործելով շներ, և եթե տաք հետքերով չբացահայտեին հանցագործությունը ու չհայտնաբերեին կասկածյալ Վ. Հովսեփյանին, ում վրա, ի դեպ, կան հետքեր, ապա, չի բացառվում, որ նա հեռանար հանցանքի վայրից և հանցագործությունը, եթե բացահայտվեր էլ, ապա՝ մեծ դժվարությամբ։ 


20-ամյա տղայյի սպանության կասկածանքով ձերբակալված՝ 25-ամյա Վարդան Հովսեփյանն է



Ծանուցում
. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

SHAMSHYAN.COM

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan