ԱՄՆ-ում հանցագործ աշխարհում հայտնի մեծ հեղինակություն, օրենքով գող Պզոն դարձավ «Լոմ» Արթուրի երեխաների կնքահայրը, կնունքը կատարվել է հայկական ավանդույթների համաձայն
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 25-ին, ԱՄՆ-ում տեղի է ունեցել մեծ միջոցառում, որին ներկա է եղել հանցագործ աշխարհում հայտնի մեծ հեղինակություն, օրենքով գող Պզոն, նույն ինքը՝ Արմեն Ղազարյանը։
Միջոցառման ժամանակ նա եղել է ԱՄՆ-ում հայերի կողմից սիրված ու ընդունելի Արթուրի, ում ավելի շատ ճանաչում են «Լոմ» մականվամբ, երեխաների կնքահայրը։
Կնունքին ներկա են եղել ճանաչված ու սիրված հայ աստղեր և ըստ SHAMSHYAN.com-ի տեղեկությունների՝ ամեն ինչ կատարվել է հայկական ավանդական ձևով։
SHAMSHYAN.com-ի տեղեկություներով՝ կնունքին ներկա էին նաև հայտնի երգիչներ Թաթա Սիմոնյանը, Աբրաամ Ռուսոն, Արման Հովհաննիսյանը, Երևանի ավագանու անդամ, «Ծիտ» մականվամբ Արմեն Սահակյանը։
