Էսքան տարի չհասկացանք, որ դա երաժշտական մրցույթ չի, որ այդտեղ հաղթում է ոչ թե լավագույնը, այլ քաղաքականությունը
Հիմա էլ Միշային ենք ուղարկել մանկական եվրատեսիլին։ Միշան շատ լավ ձայնային տվյալներ ունի, շատ սիմպո երեխա ա, թույն տիպ ա, ու ափսոս ա, որ նման անկապ բանի ա մասնակցում։
Էսքան տարի չհասկացանք, կամ չուզեցանք հասկանալ, որ դա երաժշտական մրցույթ չի, որ այդտեղ հաղթում է ոչ թե լավագույնը, այլ քաղաքականությունը, այլ նա, ում ուզում են, որ հաղթի։ Ու ցավոք անգամ մանկական եվրատեսիլում։
Ու ամեն տարի հարյուր հազարավոր դոլարներ ծախսելով մասնակցում ենք ու անգամ բարոյական հաղթանակ չենք տանում։ Ուրախանում ենք, երբ Արցախի դրոշը մի քանի վայրկյան ծածանում են տեսախցիկի առաջ, բայց հերիք ա կես հատ նկատողություն ստանան, անգամ փոքրիկ դրոշակ ձեռները չեն պահում, ու մենք դրան նորմալ ենք վերաբերվում։
Ամեն տարի մասնակցում ենք, խնդրում, աղաչում, պարտադրում Սփյուռքում ապրող մեր բարեկամներին քվեարկել մեր մասնակցի օգտին, մեր բյուջեից վատնած փողին գումարած այդ փողերն էլ քամուն տալիս ու մրցույթից հետո բարկանում ու տառապում, խոստանում, պնդում, պահանջում, որ էլ չմասնակցենք, բայց դա մինչև հաջորդ տարի։ Ամեն տարի մոռանում ենք նախորդ տարին, որովհետև շատ, շատ կարճ հիշողությւոն ունենք․․․