Երեւանում «ձեռքի ջնջխված վերք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 63–ամյա քաղաքացի. տեղի է ունեցել պայթյուն
Երեւանում, այսօր՝ նոյեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 12:30-ի սահմաններում հիվանդանոցից Ոստիկանության էրեբունու բաժին հայտնել են, որ «ձախ ձեռքի ջնջխված վերք» աշտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկանները պարզել են, որ վիրավորը՝ 63-ամյա Արամայիս Կ.-ն հիվանդանոց է տեղափոխվել Այվազովսկի 7 հասցեից, որտեղ տեղի է ունեցել պայթյուն: Ոստիկանությունը ունի կասկածներ, որ վիրավորի տան բակում հնարավոր է, լինեն պայթուցիկ նյութեր, ինչի համար էլ դիմել են ԱԻՆ Փրկարար ծառայություն, որպեսզի դեպքի վայր ժամանեն սակրավորները:
