1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

ՀՀ գլխավոր դատախազը հանդես է եկել բնակարանային գողությունների կանխարգելմանն ուղղված առաջարկներով (տեսանյութ)

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը բնակարանային գողությունների նախականխմանն ուղղված գործուն միջոցներ ձեռնարկելու առաջարկությամբ դիմել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին:

ՀՀ դատախազության կոլեգիայի 2017թ. հոկտեմբերի 27-ի նիստում քննարկվել է 2016 թվականի ընթացքում բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված գողության դեպքերով (ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետ) հարուցված քրեական գործերի նախաքննության օրինականության նկատմամբ իրականացված դատախազական հսկողության, դատավարական ղեկավարման, ինչպես նաև մեղադրանքի պաշտպանության վիճակը:

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ առանձնահատուկ ուշադրության է արժանացել արձանագրված դեպքերի կրիմինոլոգիական վերլուծության արդյունքներով այդ հանցատեսակի կանխարգելման խնդիրների բացահայտումը, այդ ուղղությամբ աշխատանքների արդյունավետության բարձրացումը: Մասնավորապես, ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երևան քաղաքում գողությունների մեծ մասը կատարվել է բազմաբնակարան շենքերի բնակարաններից՝ պայմանավորված այդպիսի շենքերի գերակշռությամբ: Մարզերում նման հանցագործությունների մեծ մասը կատարվել է առանձնատներից: 45%-ից ավելի դեպքերում, բնակարան ապօրինի մուտք գործելով գողությունները կատարվել են գիշերային ժամերին՝ 22:00-ից 07:00-ն ընկած ժամանակահատվածում:

Վերլուծության արդյունքները նաև ցույց են տվել, որ առավել գերակշիռ մաս են կազմում այն բազմաբնակարան շենքերի բնակարաններ ապօրինի մուտք գործելով կատարված գողությունները, որոնց մուտքի դռները բացակայել են կամ հնամաշ են, հագեցած չեն ժամանակակից, կոդավորվող փականով, շքամուտքերում բացակայում է լուսավորությունը, գերակշիռ դեպքերում՝ նաև տեսաձայնագրող սարքերը: Մինչդեռ, շքամուտքի դուռը կոդավորված փականով համալրելը բազմաբնակարան շենք անձի ֆիզիկական ներթափանցումը կանխելու երաշխիք է, իսկ տեսաձայնագրող սարքի և լուսավորության առկայությունը կարող է էապես կանխարգելիչ նշանակություն ունենալ բազմաբնակարան շենքի բնակարաններից գողություն կատարելու համար, ինչպես նաև նպաստել գողությունից հետո հանցագործությունն արագ բացահայտելուն:

ՀՀ գլխավոր դատախազը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին, Երևանի քաղաքապետին առաջարկել է ՀՀ ԿԱ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ, բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների ներգրավմամբ, հնարավոր սեղմ ժամկետում քննարկել Երևանի վարչական տարածքում, մարզային բնակավայրերում գտնվող բազմաբնակարան շենքերի մուտքերը անվտանգության վերոնշյալ միջոցներով կահավորելու հարցը և այդ ուղղությամբ ձեռնարկել գործուն միջոցներ:

ՀՀ ոստիկանապետին հասցեագրված գրությամբ ՀՀ գլխավոր դատախազը նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ անհրաժեշտ է ավելի ուժեղացնել ոստիկանության ծառայությունների, այդ թվում պարեկապահակային ծառայության աշխատանքների ինտենսիվությունը՝ կապված բնակարանային գողության կատարման համար առավել կրիմինոգեն վայր հանդիսացող ամառանոցային տարածքները, ինչպես նաև բնակարանային գողության կամ համասեռ հանցագործության կատարման համար նախկինում դատված անձանց մշտապես օպերատիվ տեսադաշտում պահելու հետ:

Բացի դրանից՝ առաջարկվել է գնահատել օպերատիվ-փնտրողական և նախնական օպերատիվ ստուգման աշխատանքների փաստացի իրականացման իրական վիճակը, այդ աշխատանքների իրականացման մեթոդիկան ու տակտիկան և գտնել դրանց արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված լուծումներ: Այս մասին հայտնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը։Նյութի աղբյուրը ` http://newsbook.am/?114425&l=am/

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan