ՀՔԾ-ն հաստատեց դատախազ եղբայրների կողմից ավագ քննիչին ծեծի ենթարկելու դեպքով քրեական գործ հարուցվելու տեղեկությունը
Հատուկ քննչական ծառայությունը հաստատեց «Փաստինֆո»-ի տեղեկությունը՝ դատախազ եղբայրների կողմից Քննչական կոմիտեի ավագ քննիչին ծեծի ենթարկելու դեպքով քրեական գործ հարուցվելու վերաբերյալ տեղեկությունը:
Մեր հարցմանն ի պատասխան ՀՔԾ մամլո խոսնակ Մարինա Օհանջանյանն ասաց, որ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նոյեմբերի 20-ին ավագ քննիչը դատախազ եղբայրների կողմից ծեծի է ենթարկվել Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:
26-ամյա ավագ քննիչ Սուրեն Նազարյանը ծեծի է ենթարկվել դատախազներ 32-ամյա Նարեկ և Հայկ Խաչատրյանների կողմից: Դատախազները երկվորյակ եղբայրներ են:
