ԱԺ հերթական քառօրյան. Օրակարգում են 2018-ի բյուջեի, ԵՏՄ մաքսային օրենսգրքի, ռուսական վարկի մասին նախագծերը (ուղիղ) news.am
Հայաստանի ԱԺ-ում ընթանում է հերթական քառօրյայի աշխատանքը. օրակարգում է ԵՏՄ մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրը վավերացնելու, Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ՝ Հայաստանի կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին համաձայնագիրը վավերացնելու, նաեւ ընտանեկան բռնության կանխարգելման վերաբերյալ նախագծերը:
Օրակարգում է նաեւ «Հաշվեքննիչ պալատի մասին», «Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի 2018 թվականի գործունեության տարեկան ծրագիրը հաստատելու մասին» նախագծերը:
Ընդհանուր առմամբ ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկված է 41 օրենքի նախագիծ եւ միջազգային համաձայնագիր:
