1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Մենք ցանկանում ենք հող ստեղծել՝ առավել արդյունավետ կառավարման եւ նոր ներդրումների համար, որից բխում են համայնքների հիմնական շահերը

Ստեփանավան քաղաքը այսօր մեր հանրապետության լավագույն քաղաքներից մեկն է`շնորհիվ քաղաքում իրականացվող մի շարք ներդրումների, քաղաքի զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերի, եւ միանշանակ Ստեփանավանի համայնքապետ Միքայել Ղարաքեշիշյանի, ով իրականում սրտացավ եւ հետեւողական ղեկավար է՝ իր համայնքի բնակչության համար:

Ստեփանավանի բնակչության շրջանում անցկացված հարցումների ընթացքում, եւս մեկ անգամ բարձրաձայնվեց այն մասին, որ իրականում Միքայել Ղարաքեշիշյանը ուշադիր, նվիրված ու սրտացավ ղեկավար է, ով կարողանում քաղաքում նախ մշտապես խաղաղության մթնոլորտ հաստատել, երկրորդ՝ նա կարողանում է ցանկացած բնակչի խնդրով ապրել, եւ իր համայնքի բնակչին երբեւէ ոչ մի հարցում չանտեսել:
Բացի այդ Ստեփանավանի բնակիչները անընդհատ մատնանաշում էին, թե որքան մաքուր ու օրինակելի քաղաք ունեն, նշելով, որ այդ հարցում եւս՝ քաղաքապետը խիստ հետողական է:

Տեղեկացանք նաեւ, որ լայն թափով ծրագրեր են իրականացվում նաեւ Ստեփանավան համայնքին միացած Ուռասար եւ Կաթնաղբոյր համայնքներում, ուր բազում չլուծված խնդիրներ կան:

Image result for Ստեփանավանի քաղաքապետ

Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը, արդեն իսկ նախանշել է այնտեղ իրականացվող ծրագրերի ու անելիքների օրակարգը:

Իսկ այն հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում քաղաքապետը իր հետագա աշխատանքները՝ հատկապես համայնքների խոշորացման գործընթացից հետո, եւ թե առաջնահերթության կարգով ի՞նչ անելիքնների կան օրակարգում, ապա պատասխանը այսպիսին էր. «Ինչ կերպ որ աշխատել ենք` նույն ոգով ու նույն եռանդով էլ շարունակելու ենք իրականացնել մեր առջեւ դրված խնդիրները: Արդեն իսկ, ե՛ւ Ստեփանավանում, ե'ւ թե մեր մյուս համայնքներում մի շարք ծրագրերի մեկնարկը տրված է՝քաղաքաշինության, լուսավորության, ջրագծերի բարելավման, փողոցների վերականգնման, ինչպես նաեւ նոր կենտրոններ ստեղծելու ուղղությամբ եւ այդ բոլոր գործերում պետք է նշեմ, որ ինչպես միշտ՝ իրենց ուրույն լուման ունեն Կարեն եւ Սամվել Կարապետյանները:

Ամենակարեւորագույն մեր ձեռքբերումներից մեկն էլ՝ Ձախափնյակ թաղամասում գերժամանակակից մանկապարտեզի շահագործումն էր, որը կառուցեց եւ մեր քաղաքին նվիրեց դարձյալ Կարապետյանների ընտանիքը` ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ:

Նշեմ նաեւ, որ այսօր կառավարության միջոցներով եւս, էլի մեծ աշխատանքներ ենք իրականացնում. վերակառուցվում է Ստեփանավանի միակ համաբուժարանը, որի շենքային պայմանները, մեղմ ասած, վատ վիճակում էին: Ոչ պակաս կարեւոր է ճանապարհաշինությունը. քաղաքի բյուջեով եւ կառավարության հրատապ ծրագրով մի շարք փողոցներում այսօր էլ իրականացվում ենք բարեկարգման աշխատանքներ:

-Պարոն Ղարաքեշիշյան, այս տարիների ընթացքում Ստեփանավանում սեփական եկամուտները մշտապես քանի՞ տոկոսով է այսես ասած հավաքագրվել:

-Կարելի ասել, հարյուր տոկոսով: Քաղաքն ամբողջությամբ ապահովվել է գիշերային լուսավորությամբ, բոլորովին վերջերս Աշոտաբերդ թաղամասում կառուցվել եւ շահագործման է հանձնվել խաղահրապարակ, որը մեծ ուրախություն պարգեւեց մեր բնակիչներին:
Մշտապես ուշադրության կենտրոնում են քաղաքի կանաչապատման աշխատանքները. մի քանի փուլով իրականացվել է լայնածավալ ծառատունկ, իսկ քաղաքային տնտեսությունը, կարելի է ասել աշխատում է օրվա 24 ժամը:
Սա բոլորիս քաղաքն է, եւ ես հպարտ եմ, որ ստեփանավանցիները մշտապես աջակցում են քաղաքապետարանին եւ մեր բոլոր նախաձեռնություններում սատար են կանգնում. հենց սա էլ մեր հաջողության գրավականն է:
Եւ որ ամենակարեւորն է՝ բոլոր տիպի նախաձեռնույթուններում մեզ թիկունք է՝ Կարապետյանների ընտանիքը:


Ի՞նչ ծրագրեր կան, ի՞նչ հիմնախնդիրներ կան, որոնք այս պահի դրությամբ օրակարգային են:

–Առաջին հերթին մենք ցանկանում ենք Ստեփանավանը դարձնել տուրիստական կենտրոն: Որպեսզի հասնենք ցանկալի հաջողության, իհարկե, մեծ ներդրումներ են հարկավոր: Մենք` որպես համայնքապետարան, պատրաստ ենք համագործակցել ներդրողների հետ եւ փնտրում ենք մեծ ներդրողների, մինչ այդ մեր փոքր հնարավորություններով, ինչպես նաեւ կառավարության, Լոռու մարզպետարանի հետ համագործակցելով եւ ունենալով նրանց բարձր աջակցությունը, փորձում ենք տեղում չմնալ եւ տուրիզմի զարգացած կենտրոն դառնալու համար անում ենք հնարավորն ու անհնարինը:

Օրակարգային խնդիրների շարքում իհարկե կարող եմ նշել քաղաքում ենթակառուցվածքների զարգացման , Աշոտաբերդ թաղամասի 290 ընտանիքների բնակապահովման խնդիրները եւ մի շարք այլ հարցեր:
Բայց ես համոզված եմ, որ ցանկացած դժվարություն ու խնդիր՝ միասնականության ու համերաշխության մթնոլորտում կարող ենք լուծել, իսկ արդյունքում կկարողանանք ստեփանավանցու կյանքը դարձնել առավել անհոգ եւ ապահով:
-Այդուահանդերձ համայնքների միավորումից հետո, Ձեր աշխատանքը չդժվարացա՞վ, արդյո՞ք չեք կանգնի նոր խնդիրների առաջ:
-Գիտեք, միավորվելու գաղափարը, արդեն առավել մեծ պատասխանատվություն է՝ ավելին անելու, ավելի ուժեղ դառնալու:
Կարծում եմ մեր երեք համայնքների համար էլ, դեռ նոր ճանապարհներ կբացվեն՝ առաջ շարժվելու:

Բոլոր դեպքերում բոլորիս նպատակը նույնն է` ունենալ ձեռքբերումներ, ստեղծել աշխատատեղեր, դառնալ ավելի ուժեղ:

-Իսկ որքանո՞վ եք ուշադրություն դարձնում կրթական համակարգին:

-Հավանաբար տեղյակ եք, որ Ստեփանավանում գործում է 7 հանրակրթական դպրոց, որոնցից մեկը` ավագ և մեկը` վարժարան: Հանրակրթական դպրոցները, բացի վարժարանից, քարաշեն են: Դպրոցներում առկա են տարբեր խնդիներ` կապված շենքային պայմանների բարելավման (կոսմետիկ վերանորոգում, ջրագծերի, կոյուղագծերի փոխում, ջեռուցման համակարգի ձևափոխում, խոհանոցի հիմնանորոգում, դասասենայակների լուսամուտների հիմնավերանորոգում, մարազահրապարակների ձևավորում) և նոր գույքի ձեռքբերման խնդիրներ:
Ստեփանավանում գործում է 4 նախադպրոցական ուսումնական հաստատություն: Իհարկե արդեն նշեցի, որ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ և նրա ընտանիքի ֆինանսավորմամբ սկիզբ դրվեց մանկապարտեզների կառուցման լայնածավալ ծրագիրը, որն անշուշտ լուրջ աշխատանք ու նվիրում էր Ստեփանավան քաղաքի համար:
Համայնքում գործում է նաև Ալեքսանդր Քալանթարի անվան պետական գյուղատնտեսական քոլեջը, որն իրականացնում է միջին մասնագիտական կրթություն: Ստեփանավանում կա 1 երաժշտական դպրոց, որն ունի 5 բաժին` լարային, դաշնամուրային, փողային, վոկալ և ժողովրդական նվագարանների: Շենքը նորակառույց է: Քաղաքան ունի նաեւ համայնքային ենթակայությամբ գործող 1 մազադպրոց, իսկ մարզադպրոցի շենքը նորակառույց է:

Համայնքում լավագույն պայմաններում է գործում Ստեփանավանի Կենտրոնական գրադարանը, որտեղ աշխատում է 10 մարդ, ունի 2703 ընթերցող: Գրադարանը տեղակայված է 1988թ.-ին կառուցված հավաքովի կոնստրուկցիոն ժամանակավոր շինությունում, որն արդեն հիմնանորոգվել է (տանիք, սանհանգույց, ջրագիծ, կոյուղագիծ, պատեր…):


Ի դեպ, տեղում ծանոթացանք Կարապետյան ընտանիքի հովանավորությամբ կառուցված գերժամանակակից մանկապարտեզի, նորակառույց գրադարանի, այդ թվում նաեւ թիվ 4 մանկապարտեզի շենքային (եւ ոչ միայն շենքային )պայմանների հետ, ուր իսկապես ամեն բան իր տեղում էր:

Կարապետյանների հովանավորությամբ կառուցված մանկապարտեզում, ե՛ւ շենքային, ե՛ւ աշխատանքային պայմանները իսկապես իդեալական էին: Այս մանկապարտեզում թագավորում էին նաեւ շատերիս կողմից սիրված մուլտերի հայտնի հերոսները, որոնք իրենց գրավչությամբ առաջին իսկ հայացքից աչք էին շոյում: Ի դեպ, այդ մտահղացումն էլ իրագործել էր քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը, ով փորձել էր այս կերպ իր լուման ունենալ երեխաների գեղագիտական դաստիարակության եւ ուսուցման հարցում:
Նշենք, որ բավականին լավ պայմաններում էր գտնվում նաեւ քաղաքի թիվ 4 մանկապարտեզը, որտեղ նույնպես՝ ամեն ոք գիտեր իր անելիքը: Նորմալ սնունդ, ջեռուցում, եւ միմիայն ուշադրություն երեխաների նկատմամբ:

Իսկ Ստեփանավանի գրադարանը իսկապես նախանձելի էր բոլոր առումներով.
Գրադարանի տնօրենը, նախ ներկայացրեց գրադարանի գործունեությունը, ծանոթացրեց շենքային պայմաններին, կատարեցինք էքսկուրս լսարաններում: Գրադարանը համալրված էր նոր գեղարվեստական և մասնագիտական գրքերով. կային մանկական և մեծահասակների սրահներ, որոնք հագեցած էին գրքերով, որոնք էլ ձեռք են բերվում նվիրատվությունների և տարբեր ծրագրերի միջոցով:

Աշխատանքներ են տարվում գրքային ֆոնդի էլեկտրոնային տարբերակների մշակման ուղղությամբ` առաջնահերթությունը տալով ուսանողների շրջանում պահանջարկ ունեցող մասնագիտական գրականության էլեկտրոնային տարբերակների ստեղծմանը: Գրադարանը հագեցած էր գրադարակներով, սեղան-աթոռներով, համակարգիչներով, սակայն որոշակի անհրաժեշտություն կա ընթերցասրահի համար տեխնիկական միջոցների ձեռքբերման հարցում: Գրադարանում անցկացվում են անվճար համակարգչային դասընթացներ: Դասընթացներին մասնակցում էին դպրոցականներ, մանկավարժներ և այլ ոլորտի մասնագետներ, որոնք ոչ միայն Ստեփանավանից ,այլ նաև հարակից գյուղերից: Աշխատանքներ են տարվում ՏՏ ոլորտում մասնագետներ պատրաստելու ուղղությամբ: Կենտրոնի հիմնական նպատակը՝ որակյալ մասնագետների պատրաստումն է, որոնք կկարողանան մասնակցել հանրապետական, ինչու չէ նաև միջազգային մրցույթների: Նպատակ է դրված պատրաստել ռոբոտներ՝ գյուղատնտեսության ոլորտում կիրառելու համար: Ի դեպ, գրադարանը համագործակցում է Դեսին քաղաքի հետ:

Իսկ որպես վերջաբան, քաղաքապետն իր խոսքում հավելեց, որ Ստեփանավանի համայնքապետարանն իր թիմով քանիցս ապացուցել է իր աշխատանքի արդյունավետությունը եւ մշտապես իր վերաբերմունքն է արտահայտել խնդիրների եւ դրանց լուծման ուղիների նկատմամբ:
Այսօր մեր թիմի վերաբերմունքը հետեւյալն է. մենք ցանկանում ենք ստեղծել բոլոր պայամանները՝ առավել արդյունավետ կառավարման եւ նոր ներդրումների համար, որից բխում են համայնքների հիմնական շահերը:

 

Image result for Ստեփանավանի քաղաքապետ

Ստեփանավան-Երեւան 

27 Սրբազան հայրեր անվերապահ հավատարմություն ե... ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ. Հանրային պահանջ՝ բռնության գոր... ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամներ... Պեսկովը մեկնաբանել է ռուս-ամերիկյան բանակցութ... Մի քանի չվերթի ինքնաթիռներ չեն կարողանում վայ...  Տեր Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է ... Արցախյան հիմնախնդիրը փակված չէ․ դրա ապացույցն... ՆԳՆ Ոստիկանությունն ու փրկարարները անցել են ո... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա, ... Որն է Թրամփի՝ Ռուսաստանի հետ բանակցություններ... ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել ... Կարևոր է, որ Իսրայելը պահպանի ամուր և անկեղծ ... ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի Թեհրանի վստահութ... Չե՞ք կարծում, որ որևէ օր ձեր պաշտպանյալը, ում... Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին դաժան ծ... Առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան... Դեռահասները դաժան ծեծի և նվաստացման են ենթարկ... Եթե Վեհափառ Հայրապետը այսօր նման մեղք գործի, ... Իրանի գերագույն առաջնորդը նշել է Ուկրաինայի հ... Եվրոպացիներն իրենք են սկսել հեռանալ ՌԴ-ից․ Պո... Կողմ չեմ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հեռացմանը, ... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Վոլոդյա Գրիգորյանին սպանած Նարեկ Օհանյանի կալ... Նման դեպքերը ոչ միայն դատապարտելի են և անթույ... Ադրբեջանի դեմ միջազգային գանգատներից հրաժարվե...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan