Երևանում 2 տարի առաջ «Գուդվին»-ի աշխատակցի առանձնակի դաժանությամբ սպանության մեջ կասկածվողի համար տուժողը ցմահ, իսկ մեղադրողը 18 տարի է պահանջում. News.am
Երևանում 2015թ. դեկտեմբերի 24-ին «Գուդվին» բուքմեյքերական գրասենյակի աշխատակցի սպանության գործով մեղադրյալի համար մեղադրողը 18 տարվա ազատազրկում է պահանջել: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 7-ին, NEWS.am-ը տեղեկացավ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մերի Ալավերդյանից:
Մեղադրողը նշել է, որ քննությամբ ապացուցվել է, որ ամբաստանյալը խաղադրույքների հետևանքով առաջացած պարտքերը չվճարելու նպատակով կրկին գումար պարտվելուց հետո հանկարծակի առաջացած դիտավորությամբ կատարել է սպանություն` շահադիտական դրդումներով:
Տուժողի իրավահաջորդ Մերի Ալավերդյանն էլ միջնորդել է, որպեսզի դատարանը Կարեն Շահինյանին ցմահ ազատազրկման դատապարտի. «Բնականաբար, տուժողի իրավահաջորդի դիրքորոշումն եմ ներկայացրել: Հաշվի առնելով, որ առանձնապես վտանգավոր հանցանք է կատարվել, իմ վստահորդը կարևոր է համարում դանակի 23 հարվածը որդուն»:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։