VIDEO. Երևանում տեսախցիկները արձանագրել են հանցագործ աշխարհում հայտնի հեղինակություն՝ եզդի Ճակոյի եղբոր տղայի ու նրա ընկերների «գաստրոլները»
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ Արման Երիցյանի կողմից շարունակվում է Երևան քաղաքի բնակիչ, 25-ամյա Խդր Ամոյանի նկատմամբ հարուցված քրեական գործի քննությունը:
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ հանցագործության վայրում ինչպես է տեղի ունեցել միջադեպը, որը տեսանկարահանվել է տեսախցիկների կողմից:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ Արման Երիցյանի որոշմամբ՝ հուլիսի 21-ին հարուցվել էր քրեական գործ ՀՀ Քր.օր.-ի 258 հոդվածի 3-րդ մասի հատկանիշով, և որպես մեղադրյալ էր ներգրավվել Երևան քաղաքի բնակիչ, 25-ամյա Խդր Ամոյանը:
Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, ավագ քննիչ Ա. Երիցյանի որոշմամբ, Խ. Ամոյանը, ով աշխատում է «ԳԻՄԱՍ» ՍՊԸ-ում որպես հերթափոխի պետ, ստորագրությամբ ազատ էր արձակվել, բնակության վայրից չհեռանալու պայմանով:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Խ. Ամոյանը հանցագործ աշխարհում հայտնի հեղինակություն եզդի Ճակոյի եղբոր տղան է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: