1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Մի հատ լակոտ իրեն լավ չպահեց՝ հանեցի, կրակեցի». Չարբախում սպանության գործով հրապարակվեց «Ճվճվ Արոյի» ցուցմունքը . news.am

Չարբախում մեկ տարի առաջ տեղի ունեցած սպանության գործով այսօր՝ դեկտեմբերի 20-ին, Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվեց «Ճվճվ Արո» մականվամբ հայտնի Արա Վարդանյանի նախաքննական ցուցմունքը: Նշենք, որ Արա Վարդանյանը  մահացել է այս տարվա հուլիսին, այդ հիմքով դատարանը որոշում կայացրեց հրապարակել նրա նախաքննական ցուցմունքը:

Նախաքննական մարմնին նա իր նախաքննական ցուցմունքում պատմել է, որ երկար տարիներ բնակվել է  Ռուսաստանի Դաշնությունում, 2016թ. սեպտեմբերին վերադարձել է Հայաստան՝ առողջական խնդիրների պատճառով: Ղրիմում ծանոթացել է Մուշեղ Մուշեղյանի (գործով սպանվածը) հետ: Նա հայտնել է, որ վերադառնալու է Հայաստան բուժվելու նպատակով, Մուշեղ Մուշեղյանն էլ որոշել է իր հետ գալ Հայաստան:

 

Դեպքի օրը՝ 2016թ. նոյեմբերի 13-ին, Մուշեղ Մուշեղյանը զանգահարել է իրեն, որից հետո գնացել է նրա տուն եւ երկուսով գնացել են ավտովերանորոգման կետ՝ իր մեքենան վերանորոգելու: Այնտեղ է եղել նաեւ Արա Վարդանյանի ծանոթը՝ Վիրաբը, երեքով զրուցելիս են եղել, երբ Մուշեղ Մուշեղյանի հեռախոսահամարին զանգ է եկել, նա բարկացած ինչ-որ մեկի հետ է զրուցել, անջատելով հեռախոսն ասել է՝ պետք է Չարբախ գնա: Վիրաբն իր մեքենայով նրանց տարել է  Չարբախում գտնվող «Լիա» գեղեցկության սրահ, որտեղ իջել են, Վիրաբը հեռացել է մեքենայով, Մուշեղը մտել է գեղեցկության սրահի նկուղային հարկ, իսկ ինքը դրսում նրան է սպասել: Սպասելու ընթացքւոմ 2-4 կրակոցի ձայն է լսել, շքամուտքով մտել է ներս, դուռը բացել եւ իր դիմաց արյան մեջ հայտնվել է  Մուշեղ Մուշեղյանը: Նա ասել է, որ շտապ հիվանդանոց իրեն հասցնի, այդ ընթացքում գեղեցկության սրահի մոտ Արա Վարդանյանին սպասելիս է եղել նրա որդին՝ Սերժ Վարդանյանը: Արա Վարդանյանը Մուշեղին նստեցրել է մեքենա, մեքենայում նա ասել է՝ «Մի հատ լակոտ իրեն լավ չպահեց՝ հանեցի, կրակեցի: Ինքն էլ դանակով ինձ հարվածեց»:

 Նախաքննական մարմնին «Ճվճվ Արոն» պատմել է, որ վիրավոր Մուշեղ Մուշեղյանն այլ բան չի ասել դեպքի վերաբերյալ, իսկ ինքը որդուն՝ Սերժին, իջեցրել է մեքենայից, Մուշեղ Մուշեղյանին հասցրել է  հիվանդանոց, բակում իջեցրել է նրան, բժիշկները ներս են տարել եւ ինքը հեռացել է: Ավելի ուշ լսել է, որ Մուշեղ Մուշեղյանը մահացել է:

Երկրորդ անգամ ցուցմունք տալու ժամանակ «Ճվճվ Արոն» պատմել է, որ Վարդենիսից Վահագն Մանուկյանն իրեն 20 հազար դոլար է պարտք եղել, նա երեք տարի առաջ է այդ գումարն իրենից պարտքով վերցրել եւ 18 հազար դոլարը վերադարձրել է, իսկ 2 հազար դոլարն այդպես էլ չի վերադարձրել: Ինքը Մուշեղ Մուշեղյանին հիվանդանոցում բուժման ժամանակ հայտնել է, որ այդ գումարն իրեն հարկավոր է: Մուշեղն էլ ասել է, որ չանհանգստանա, այդ գումարը շուտով նրա մոտ կլինի: Ինքը հարցրել է, թե Վահագին ինչպես է գտել ու գումարը պահանջել, Մուշեղը ասել է՝ «Հիվանդ մարդ ես, պետք չէ, որ իմանաս»:  Նա նաեւ պատմել է, որ հիվանդանոցում գտնվելու ժամանակ իրեն են այցելել Գեղամը (գործով ամբաստանյալ Պետրոս Իսրայելյանը), Վարդենիսցի Լյովիկը եւ Մուշեղը: Գումարի մասին խոսակցությունն հենց այդ ժամանակ է տեղի ունեցել, սպանության եւ տեղի ունեցածի վերաբերյալ «Ճվճվ Արոն» այլ մանրամասներ չի հայտնել:

Նշենք, որ 2016թ. նոյեմբերի 13-ին տեղի ունեցած հրաձգության հետեւանքով մահացել են 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը եւ 30-ամյա Մուշեղ Մուշեղյանը:

 

Հիշեցնենք, որ 2016թ. նոյեմբերի 13-ին Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահում արձակված կրակոցների հետեւանքով երկու անձ էր մահացել: Պետրոս Իսրայելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, Ա. Բանդուրյանին  («Նորատուսցի Ալիկ»)՝ Քրեական օրենսգրքի 38-112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, Ա. Գասպարյանին («Բդո»)՝ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով:

 news.am

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan