Ձնաբքի պատճառով չեն կարողացել դուրս բերել արգելափակված մեքենաները, 7 մարդ տեղափոխվել է առաջնային օգնության կետ
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 25-ին, ժամը 01:04-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ձնաբքի պատճառով ավտոմեքենաները հնարավոր չէ դուրս բերել աարգելափակումից:
Փրկարարները 7 քաղաքացու տեղափոխել են առաջնային օգնության կետ եւ ցուցաբերել համապատասխան օգնություն։
Ժամը 04:30-ից սահմանվել է հերթապահություն:
