photo. Արարատում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշներին և կողաշրջվել. ուղևորուհին տեղում մահացել է
Դեկտեմբերի 28-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Նիզամի գյուղի բնակիչ, 20-ամյա Նարեկ Դունոյանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի 35 AU 356 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մոտ 30 մետր առաջ ընթանալով՝ կողաշրջվել, տեղեկացնում է Shamshyan.com–ը:
Վթարի հետևանքով ուղևորուհի, համագյուղացի 58-ամյա Թամարա Խաչատրյանը տեղում մահացել է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնը, սահմանազատել տարածքը, իսկ հետո ՃՈ աշխատակիցների ու քաղաքացիների օգնությամբ ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխել են Ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 


