1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«ՍԵՖ Ինտերնեյշնլ» ունիվերսալ վարկային կազմակերպության Վանաձորի մասնաճյուղի կառավարիչը ձեռնաշղթայված տեղափոխվեց դատարան. գողությունը նա կազմակերպել էր նախօրոք

Այսօր՝ հունվարի 5-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչութան պետ, Արդարադատության գնդապետ Թաթուլ Շուշանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Տարոն Թադևոսյանը միջնորդություն է ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձորի նստավայր, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Վանաձոր քաղաքի բնակիչ, 36-ամյա Հայկազ Մարտիրոսյանի նկատմամբ:

Ինչպես Վանաձորից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հ. Մարտիրոսյանը ձեռնաշղթայված վիճակում Ոստիկանության Տարոնի բաժնից ոստիկանական հատուկ մեքենայով տեղափոխվեց դատարան, որտեղ դատարանի նախագահ Մուշեղ Հարությունյանը դռնփակ դատական նիստ է անցկացնելու և գնալու է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու՝ արդյոք բավարարում է քննիչի միջնորդությունը, թե ոչ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Լոռու մարզի քննչական վարչությունը պարզել է, որ Հ. Մարտիրոսյանը, ով հաշվառված է Շիրակի մարզի Ախուրյան գյուղում, նախապես մշակել է վարկային կազմակերպության թալանը և համաձայնության է եկել Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցի բնակիկչ, 48-ամյա Արսեն Գրիգորյանի հետ: 

Բանկի կառավարիչը դեկտեմբերի 29-ին, երեկոյան նախապես անջատել է նշված վարկային կազմակերպության տեսագրող սարքավորումները և այնտեղից գողացել է շուրջ 90 մլն դրամ արժողության ոսկյա իրերի 60-ից ավելի փաթեթ, 50-ից ավելի մետաղադրամի նմանվող դեղնավուն կլոր ձուլակտրոներ, 4800 դոլար և 800 հազար դրամ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հափշտակությունը կատարելուց հետո Հ. Մարտիորսյանը մտածված բաց է թողել դրամապահոցի արտաքին հատվածի և վարկային կազմակերպության բակի կողմից գտնվող պատուհանի փականները և այդ մասին տեղեկացրել է հանցակցին՝ Ա. Գրիգորյանին:

Վերջինս հունվարի 1-ին ժամը 00:10-ի սահմաններում պատուհանը հրելու միջոցով մուտք է գործել վարկային կազմակերպության տարածք և Հ. Մարտիրոսյանից նախապես վերցրած դրամապահոցի փականի կրկնօրինակ բանալիով բացել է պահոցի դուռը և այնտեղից հափշտակել մոտ 280 մլն դրամ ընդհանուր արժողությամբ ոսկյա իրեր և այնտեղ մնացած գումարի մնացած մասը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հանցագործությունը լիովին կարելի է համարել բացահայտված, վարկային կազմակերպության կառավարիչի կողմից կատարած գողունն էլ հայտնաբերվել է Շիրակի մարզից՝ նրա կողմից վերանորոգվող տանը հատուկ պատերի մեջ ստեղծված գաղտնարանի միջից:

Կան նաև հավաստի տեղեկություններ, որ իր հանցակցին Հ. Մարտիրոսյանն է առաջարկել թալանել վարկային կազմակերպությունը: Հանցագործությունը բացահայտվել է Ոտիկանության Լոռու մարզային վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության /վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյան/, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի / 6-րդ/ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, Ոստիկանության գնդապետ Ալիկ Մարգարյանի, Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ, Արդարադատության գնդապետ Թաթուլ Շուշանյանի, Ազգային անվտանգության ծառայության, Ոստիկանության փորձաքրեագիտական գլխավոր վարչության հսկայածավալ օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում: 

Վանաձորցիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Հույս էլ չունեինք, որ կբացահայտվի. Ում վրա ասես կասկածում էինք, բայց, որ Հ. Մարտիրոսյանը կլիներ գլխավոր հերոսը՝ զարմացել ենք: Հուսով ենք, որ գողունի մյուս մասն էլ կհայտնաբերեն ու կվերադարձնեն մեզ, բայց զարմանում ենք, որ միլիոնների ապրանք է պահվում այդ վարկային կազմակերպությունում ու դրա անվտանգությունը վստահել են ինչ-որ անհեթեթ՝ «Պանտերա» անունը կրող կազմակերպությանը: Գոնե սա դաս լինի բանկային ու վարկային կազմակերպություններին, որ խելոք լինեն. Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունը նմանատիպ ծառայություններ է կատարում ու ավելի անվտանգ է ու ապահով»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 3-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ, Արդարադատության գնդապետ Թաթուլ Շուշանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Տարոն Թադևոսյանի որոշմամբ ձերբակալվել էր Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 36-ամյա Հայկազ Մարտիրոսյանը։

Վերջինս աշխատում էր «ՍԵՖ Ինտերնեյշնլ» ունիվերսալ վարկային կազմակերպության Վանաձորի մասնաճյուղի կառավարիչ։ 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ոստիկանության Լոռու մարզային վարչության (վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյան/, Հայաստանի քննչական կոմիտեին Լոռու մարզային վարչության (վարչության պետ, արդարադատության գնդապետ Թաթուլ Շուշանյան), ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության (վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյան), ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (վարչության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Ալիկ Մարգարյան) և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները հսկայածավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում հանցագործությունը ամբողջովին բացահայտել են։ 

ՀՀ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի կարգադրությամբ Երևանից Վանաձոր էր ժամանել նաև ՀՀ ոստիկանապետի տեղակալ, Ոստիկանության գեներալ-մայոր Անուբախ Համբարյանը, ով երկար տարիներ աշխատել է Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ, ու լոռեցիները Ա.Համբարյանի վերաբերյալ բազմաթիվ լեգենդներ են հյուսել։ 

Դրանցից մեկն էլ այն է, որ Ա. Համբարյանը անգամ քնած ժամանակ կարող է բացահայտել մարզում կատարված ցանկացած հանցագործություն։ 

Պարզվել էր, որ այն կազմակերպել և կատարել էր մասնաճյուղի կառավարիչ՝ 36-ամյա Հ. Մարտիրոսյանը, ով նախօրոք դրամապահոցի բանալու կրկնօրինակը տվել էր Երևանում հաշվառված 48-ամյա Արսեն Գրիգորյանին, ով հունվարի 1-ին իր սև գործն էր արել։ 

Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել էին գողացված ոսկյա զարդերի և գումարի մի մասը, ձեռնարկվում էին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Ա. Գրիգորյանին հայտնաբերելու ուղղությամբ, մինդեռ վանաձորցիները միմյանց հետ զրույցում ասում էին. «Հույս էլ չունեինք, որ հանցագործությունը կբացահայտվի։ Հեսա ոստիկաններն ու քննիչները ծածկադմփոց կանեն, գողերին չեն գտնի ու մենք կհայտնվենք կոտրած տաշտակի առաջ»։ 

Սակայն, ոստիկաններն ու քննիչները հերթական անգամ ապացուցեցին, որ չբացահայտվող հանցագործություններ չկան, և այս հանցագործության բացահայտումով փաստեցին, թե ում օրն է 40 օր։ 

***

18:00


Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ դատարանի նախագահ Մուշեղ Հարությունյանը բավարարեց միջնորդությունը և Հ. Մարտիրոսյանը դատարանից տեղափոխվելու է Վանաձոր քրեակատարողական հիմնարկ:


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan