1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Նոր մանրամասներ՝ Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուք-դանակահարությունից. բոլորի ինքնությունը պարզվել է. կան բերման ենթարկվածներ

Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Արթուր Հարությունյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ հունվարի 7-ին, Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի որոշ մասնակիցների ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Եղեգնանձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել «կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ Եղեգիս համայնքի Շատին գյուղի 15-րդ փողոցի բնակիչ, 23-ամյա Դավիթ Մարտիրոսյանը, նույն գյուղի 16-րդ փողոցի բնակիչներ, 37-ամյա Վարդան Մակարյանը, 28-ամյա Մամիկոն Մակարյանը, նույն գյուղի 7-րդ փողոցի բնակիչ՝ 48-ամյա Ահարոն Տիգրանյանը, նույն գյուղի 15-րդ փողոցի բնակիչ՝ 48-ամյա Վահե Մակարյանը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջիններս անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանություն են ունեցել Դ. Մարտիրոսյանի հետ, որից հետո Դ. Մարտիրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Վայոց Ձորի մարզի ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են Ա. Տիգրանյանին, իսկ բացատրական աշխատանքների արդյունքում Վ. Մակարյանը կամավոր ներկայացել է Ոստիկանություն։

Նույն օրը, ժամը 19։15-ի սահմաններում Վայքի բուժմիավորումից տեղեկացրել են Ոստիկանության Եղեգնաձորի բաժին, որ իրենց մոտ է տեղափոխվել Եղեգիս համայնքի Շատին գյուղի 3-րդ փողոցի բնակիչ՝ 59-ամյա Մոսի Հովհաննիսյանը։ 

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը Շատին գյուղի գյուղամիջյան ճանապարհին նույն գյուղի բնակիչներ՝ 60-ամյա Մամիկոն Սմբատյանը, 23-ամյա Գեղամ Սմբատյանը և 23-ամյա Գևորգ Սմբատյանը անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ծեծի են ենթարկել Մ. Հովհաննիսյանին, ով «ձախ ծնկոսկրի կոտրվածք, աջ հոնքի պատռված վերք» մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վայքի բուժմիավորում։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Մամիկոն, Գեղամ և Գևորգ Սմբատյաններին, Վարդան և Մամիկոն Մակարյաններին, ինչպես նաև հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ հունվարի 7-ին, վիճաբանություն-ծեծկռտուք էր տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում, Վայքի և Եղեգնաձորի բժշկական կենտրոններից ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչություն ահազանգ էր ստացվել, որ նշված բժշկական կենտրոններ էին տեղափոխվել մարմնական վնասվածքներով քաղաքացիներ: 

Հիվանդանոցներ մեկնած ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետի՝ ծառայության գծով տեղակալ Սուրեն Միրզոյանի, Եղեգնաձորի ոստիկանության պետ Գևորգ Գրիգորյանի, և Հայաստանի քննչական կոմիտեի Վայոր ձորի մարզային քննչական վարչության պետ Կամո Սահակյանի և նույն վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Հարությունյանի գլխավորությամբ, պարզել էին. Եղեգնաձորի հիվանդանոց էր տեղափոխվել Շատին գյուղի բնակիչ, 23-ամյա Դավիթ Մարտիրոսյանը, իսկ Վայքի բժշկական կենտրոն է տեղափոխվել Շատին գյուղի բնակիչ Մոսի Հովհաննիսյանը: Վերջինս ստացել էր կոտրվածքներ, իսկ Դ. Մարտիրոսյանը մեջքի կողմից՝ աջ կրծքավանդակի հատվածում, կտրած վերք: 

Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ նրանք հիվանդանոց են տեղափոխվել Շատին գյուղի վարչական տարածքում գտնվող «Հոստան» կոչվող թաղամասից: Գ. Շամշյանի տեղեկություններով, նրանց և մի խումբ անձանց միջև տեղի էր ունեցել վիճաբանություն, որը կապված էր եղել 2017 թվականի նոյեմբերի 5-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ, և այսօր վիճաբանությունն ու ծեծկռտուքն էլ կարծես թե լիներ «մի կաթիլ մեղրի» պատմություն: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan