Գնել Թևոսյանի գնդապետ հայրը թույլ չի տվել, որ որդին պատասխանի հարցին, թե ի՞նչ է իրեն հայտնի Հայկազի սպանության մասին.pastinfo.am
2015 թ. հունվարի 29 -ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի շարահրապարակում կուրսանտ Հայկազ Բարսեղյանին մոտ 10 մետր հեռավորությունից կախված վիճակում տեսնելով մայոր Դավիթ Դավթյանը մոտ չի կարողացել գնալ՝ «սիրտս չի տվել»: Այդ մասին այսօր Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց վկան:
Վկա Դավթյանը նշեց, ով մարտկոցի հրամանատար է եղել և հունվարի 29 -ին առավոտյան իրեն զանգահարել են և տեղի ունեցածը ներկայացրել, որից հետո շտապել է ռազմական ինստիտուտ:
Հայկազ Բարսեյանի ակնողինն արյան մեջ տեսնելով, ապա նաև նրան շարահապաակում պտտաձողից կախված վիճակում հեռից տեսնելով վկան չի մոտեցել:
Վկան սպանված Հայկազ Բարսեղյանին դրական բնութագրեց, ինչպես կարգապահական առումով այնպես էլ ուսման, երբեմն շարքից է ուշացել ինչի համար հրամանատարը նկատողություն է արել, սակայն վկան նշեց, որ Հայկազը ուշանում էր քանի որ նա շատ մաքրասեր էր և հագուստը պետք է նորմալ վիճակի լիներ, երբ շարք էր կանգնում:
Ինչ վերաբերում է գործով ամբաստանյալներին, ապա վկան Գնել Թոսյանին բնութագեց վատ սովորող և մշտապես իր վարքագծով աչքի ընկող: Ամբաստանյալ Վարչե Սահակյանին և Նորիկ Սահակյանին վկան դրական բնութագրեց, իսկ Մովսես Ազարյանին բացասական՝ մշտապես անբավարար գնահատականներ է ունեցել և կարգապահությունից ևս թույլ է եղել:
Ամբաստանյալ Գնել Թևոսյանի հաճախակի տուն գնալու վերաբերյալ էլ վկան հայտնեց, որ նա «սամավոլկա» չի գնացել, գնդապեպ հայրը գնացել է հետը տարել: Սակայն ինչպես պարզ դարձավ նախաքննական ցուցմունքներից, Գնել Թևոսյանը հաճախակի է տուն գնացել և գրավոր թույլտվություն չի ունեցել:
Վկան նաև հայտնեց, որ երբ դեպքից հետո իրեն զանգահարել և կանչել են ռազմական ինստիտուտ մինչև տեղ հասնելը հեռախոսազրույց է ունեցել Գնել Թևոսյանի հետ, հարցրել է արդյոք տեղյակ է, թե ի՞նչ է կատարվել, սակայն վերջինս պատասխանել է, որ տեղյակ չէ:
Վկայի խոսքը՝ ինքը մտածել է որ Գնելը իր կոլեգայի որդին է և իրեն չի ստի:
Վկան նաև նշեց, որ կուրսանտներից մեկից տեղեկացրել է, որ դեպքին հաջորդող ժամերին Գնելը պոլիէթիլենային տոպրակի մեջ ինչ-որ բան է տվել այդ կուրսանտին, որ փոխանցի գնդապես հորը:
Վկայի դատաքննական և նախաքննական ցուցմունքներում առկա հակասություններով պայմանավորված դատարանը հրապարակեց վկայի նախաքննական ցուցմունքները:
Վկան նախաքննության ընթացքում Գնել Թևոսյանին բնութագրել էր որպես երես առած երեխա, ով փորձել է աչքի ընկնել հոր գործոնով պայմանավորված:
Վկան նախաքննության ընթացքում նաև հայտնել էր, որ երբ Գնել Թևոսյանի և նրա գնդապես հոր հետ միայնակ է եղել և Գնելին հարցրել է թե տեղի ունեցածի վերաբերյալ իրեն ինչ է հայտնի՝ Զարմիկ Մարկոսյանը թույլ չի տվել, որ որդին հարցին պատասխանի, իսկ Գնելն ասել է, թե «թող տանեն միևնույն է ես չեմ արել», նկատի ունենալով, որ ինքը որևէ կապ չունի Հայկազիզ սպանության հետ:
մանրամասները՝pastinfo.am-ում:
