Այսօր՝ հունվարի 20-ին, առավոտվանից SHAMSHYAN.com-ը 2 տասնյակից ավելի հեռախոսազանգեր է ստանում ՀՀ քաղաքացիներից, ովքեր արդեն 3 օր է, հայտնվել են անօգնական և արհամարհված վիճակում։
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում նրանք ասում էին. «400-500 մեքենա շուրջ 3 օր է, արգելափակված է Թբիլիսիից մոտ 40 մետր հեռավորության վրա: Ճանապարհը փակ է անհայտ պատճառներով: Արգելափակման մեջ գտնվող հայ վարորդները տեղեկացնում են, որ ճանապարհի փակման պատճառ է նշվել նախ վթարը, այնուհետև՝ ձյունը, սակայն իրական պատճառները այդպես էլ հայտնի չեն:
Արգելափակաման մեջ գտնվող վարորդները վստահեցնում են, որ վիճակը սարսափելի է. հյուրանոցներում ազատ տեղեր չկան, մարդիկ մնացել են առանց հացի և ջրի: Արգելափակման մեջ գտնվող մեքենաներում բազմաթիվ երեխաներ կան, նրանցից շատերը հիվանդացել են: Հիվանդ երեխաներին բուժօգնություն ցուցաբերելու համար երեկ տարածք է կանչվել նաև շտապօգնության մեքենա: Մի քանի երեխա հոսպիտալացվել է:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:


