1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

2017թ. ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության գործունեության արդյունքները

ՀՀ գլխավոր դատա­խա­զու­թյան միայն պետական շահերի պաշտպանության վարչու­թյան կողմից 2017թ. ընթացքում պետական կառավարման տարբեր ոլորտներում պետական շահերի պաշտպանության վիճակի վերաբերյալ իրականացվել է 62 ուսումնասիրություն: Դրանց արդյունքներով՝ պետական մարմինների, վերջիններիս առանձին ստորաբաժանումների գործառույթների իրականացման կարգի պահպանման, պետական միջոցների ստացման, պահպանման և արդյունավետ օգտագործման, պետությանը պատճառված վնասների վերականգման աշխատանքներում արձանագրված բազմաթիվ խախտումների, թերացումների և բացթողումների վերաբերյալ համապատասխան պետական մարմինների ղեկավարներին հաշվետու տարում ներկայացվել է 62 հաղորդում։

Դրանց քննարկման արդյունքներով պետական մարմինների ղեկավարները համապատասխան փոփոխություններ և լրացումներ են կատարել իրենց ստորաբաժանումների գործունեության կարգերում, իսկ դրանց բացակայության դեպքում՝ սահմանել նոր կանոնակարգեր, հարուցվել են մի շարք կարգապահական վարույթներ, որոնց արդյունքներով մի շարք պետական ծառայողներ ենթարկվել են պատասխանատվության, պետության վնասների վերականգնման նպատակով տրվել են նախազգուշացումներ, հարուցվել հայցեր, դատական ակտերի դեմ բերվել են վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ։

Վարչության դատախազների կողմից հաշվետու տարում հարուցվել է պետական շահերի պաշտպանության 9 հայց՝ ընդհանուր 336.918.045 դրամ հայցապահանջով: ՈՒսումնասիրությունների ընթացքում վնասը կամովին վերականգնելու մասին կատարվել է 3 նախազգուշացում, կամովին վերականգնվել է 15.896.820 դրամ:

Բացի այդ, հայտնաբերված մի շարք խախտումների կապակցությամբ հարուցվել է 13 քրեական գործ, որոնցով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է 567.205.483 դրամ: Այս քրեական գործերի նախաքննության ընթացքում վերականգնվել է 14.436.694 դրամ:

Մասնավորապես.

Սոցիալական ապահովության ոլորտ

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնական փաստաթղթեր կեղծելու, առանձնապես խոշոր չափերով յուրացումներ կատարելու առերևույթ հանցագործությունների հատկանիշներով 3 քրեական գործեր են հարուցվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում, Զբաղվածության պետական գործակալությունում և «Երևանի թիվ 1 տուն ինտերնատ» ՊՈԱԿ-ում /տարեցների տուն ինտերնատ/ իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով:

Բացի այդ, նախարարության աշխատակազմի ղեկավարին, պետական գործակալության պետին ուղարկվել են հաղորդումներ նրանց ենթակա մարմիններում, կազմակերպություններում և ստորաբաժանումներում արձանագրված խախտումների վերաբերյալ:

Կրթության և գիտության ոլորտ

Պատասխանատու պաշտոնատար անձանց և նյութական պատասխանատվություն կրող պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իրենց պարտականությունները չկատարելու, առանձնապես խոշոր չափերով յուրացումներ կատարելու առերևույթ հանցագործությունների հատկանիշներով 2 քրեական գործ է հարուցվել «Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» ՊՈԱԿ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով:

Բացի այդ, ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավարին ուղարկվել է հաղորդում նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկում արձանագրված խախտումների վերաբերյալ:

Գյուղատնտեսության ոլորտ

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով յուրացումներ կատարելու առերևույթ հանցագործությունների հատկանիշներով 1 քրեական գործ է հարուցվել «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի Գյումրու տարածքային կենտրոնում արձանագրված փաստերի կապակցությամբ:

Բացի այդ, ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետին ուղարկվել է հաղորդում՝ արձանագրված խախտումների և որպես սննդամթերքի անվտանգության բնագավառում քաղաքականություն մշակող և իրականացնող մարմին, շահագրգիռ գերատեսչությունների հետ ոլորտում պատշաճ հսկողական կառուցակարգեր սահմանելու հարցերը քննարկելու համար:

Պետական գույքի և ֆինանսների կառավարման ոլորտ

Պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իրենց պարտականությունները չկատարելու, առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու առերևույթ հանցագործությունների հատկանիշներով 3 քրեական գործ է հարուցվել ՀՀ ֆինանսների նախարարությունից, ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունից, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեից ստացված տվյալների, ինչպես նաև ֆիզիկական անձի դիմումի հիման վրա իրականացված ուսումնասիրություններով:

Հարկերի և պետական տուրքերի գանձման ոլորտ

2 քրեական գործ է հարուցվել հուղարկավորման ծառայություններ մատուցող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից հարկերից խուսափելու և ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իրենց պարտականությունները չկատարելու, անշարժ գույքի հետ կապված հարկման ենթակա գործարքների վերաբերյալ տեղեկությունները ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին չտրամադրելու փաստերի վերաբերյալ:

Կապի և տրանսպորտի ոլորտ

Առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու առերևույթ հանցագործության հատկանիշներով 1 քրեական գործ է հարուցվել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում արձանագրված երկաթուղային գծերի ապամոնտաժման և հափշտակության փաստերի կապակցությամբ:

Բնապահպանության ոլորտ

1 քրեական գործ է հարուցվել ՍՊ ընկերության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքում հողը հանելու, տեղափոխելու, պահպանելու և օգտագործելու կանոնները խախտելու հետևանքով շրջակա միջավայրին էական վնաս պատճառելու կապակցությամբ:

2017թ. ընթացքում քաղաքացիական դատավարության կարգով դատարան է հարուցվել 336.918.045 դրամ հայցապահանջով 9 հայց: Դատարանները քննել և դատական ակտեր են կայացրել 356.337.230 դրամի 14 հայցով, ներառյալ՝ նախորդ տարիներին հարուցված հայցերով: Դրանցից բավարարվել է 336.808.403 դրամի 11 հայցադիմում, 36 հայցի դատաքննություն դեռևս ընթացքի մեջ է:

Նախորդ ժամանակաշրջանում հարուցված հայցերով փաստացի վերականգնվել է շուրջ 20.000.000 դրամ:

2017թ. ընթացքում ՀՀ վերաքննիչ քաղաքացիական և ՀՀ Վճռաբեկ դատարաններ են ներկայացվել համապատասխանաբար՝ 6 վերաքննիչ և 5 վճռաբեկ բողոք: Վերաքննիչ բողոքներից 3-ը բավարարվել է, 1-ը մերժվել, 1-ը` վերադարձվել, իսկ 1-ը ընթացքի մեջ է: Վճռաբեկ բողոքներից 1-ը բավարարվել է, 1-ը մերժվել, 2-ը` վերադարձվել, իսկ 1-ը ընթացքի մեջ է:

Պետական շահերի պաշտպանության հարցադրումներով ուսումնասիրությունները շարունակվում են սոցիալական ապահովության, կրթության և գիտության, գյուղատնտեսության, ֆինանսների կառավարման, հարկերի և պետական տուրքերի գանձման, կապի և տրանսպորտի, Էներգետիկայի և բնական պաշարների, տնտեսական մրցակցության պաշտպանության, բնապահպանության, հողօգտագործման և այլ ոլորտներում:

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan