Ուղիղ. «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները». լսումներ ԱԺ-ում
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի նախաձեռնությամբ այսօր ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում մեկնարկել են «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումներ:
Հիշեցնենք, որ մի շարք ապրանքատեսակներ թանկացել են, ինչի կապակցությամբ ԱԺ ընդդիմադիր «Ելք» խմբակցությունը հունվարի 19-ին երթ էր կազմակերպել։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանն էլ ավելի վաղ՝ 2017թ. դեկտեմբերին հայտարարել էր, որ Հայաստանում էական թանկացումներ չպետք է սպասել։
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում էլ ընթանում են խորհրդարանական լսումներ` «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ՝ այլընտրանք թե պարտադրանք» թեմայով:
