Սեյրան Սարոյանը, ի հեճուկս Սամվել Ալեքսանյանի, դեռևս շարունակում է իրեն պատկանող գինու գործարանում օղի արտադրել
«Գեներալ Սեյրան Սարոյանը, ի հեճուկս սպիրտային մագնատ Սամվել Ալեքսանյանի, դեռևս շարունակում է իրեն պատկանող գինու գործարանում օղի արտադրել: Ինչպես հայտնի է, Սարոյանին պատկանող ձեռնարկությունում մասնաբաժին ունի նաև Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, իսկ Ալեքսանյանն ամեն ինչ անում է այդ գործը ևս բացարձակ մենաշնորհելու համար: Թե որքան կդիմանա գեներալը՝ չենք կարող ասել, բայց որ Հայաստանում Ալեքսանյանի հետ մրցակցությունը հղի է ծանր հետևանքներով, կհաստատեն բազմաթիվ սնանկացած գործարարներ»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
