Եթե Ադրբեջանը հարձակվողական մարտերի գնա, վստահ եմ՝ հայկական բանակը կանցնի հակահարձակման․Գրիշա Սարգսյան
Հայաստանի միջազգային ոստիկանական ասոցիացիայի նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանը վստահ է՝ թեև Ադրբեջանը միլիարդեր է ծախսում ու զինտեպնիկա է գնում, այնուամենայնիվ նրանք համապատասխան խելք ու համարձակություն չունեն այդ զինտեխնիկան կիրառելու համար
Այս մասին բանախոսը նշեց լրագրողների հետ հանդիպման ընթացքում։
«Այդ զինտեխնիկան օգտագործողի համար է, իսկ ադրբեջանցիները այդքան հնարավորություն ու դուխ չունեն։ Ի վերջո, եթե հարձակվողական պատերազմ լինի, այդ տեխնիկան օգտագործելու ենք հենց մենք․ առգրավելու ենք այդ զենքերը, այսինքն՝ իրենց զենքն ուղղվելու է իրենց վրա», - ասաց Գրիշա Սարգսյանը։
Հայաստանի միջազգային ոստիկանական ասոցիացիայի նախագահ Գրիշա Սարգսյանը վստահեցնում է՝ այսօր հայոց բանակը զինված է որակյալ ռազմատեխնիկայով, իսկ տղաների մարտական ոգին անկոտրում է։
Գրիշա Սարգսյանը նշեց՝ ապրիլյան պատերազմից հետո հայոց բանակն է՛լ ավելի է հզորացել։
«Եթե Ադրբեջանը հարձակվողական մարտերի գնա, վստահ եմ՝ հայկական բանակը կանցնի հակահարձակման։ Մեր տղաներն արդեն ապացուցել են՝ իրենց մարտունակությունն ինչպիսին է․ դա եղավ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ։ Իսկ, առավել ևս հիմա՝ այս ժամանակակից տեխնիկաներով և ռազմական հնարավորություններով, մեր բանակն անպայման հաղթողի դերում է լինելու՝ ապացուցելով, որ հզոր է։ Մեր զինվորները անվախ են, պատրաստված, և իրենց հայրենիքի համար նրանք ոչինչ չեն խնայի», - ասաց Գրիշա Սարգսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
