Ինչո՞ւ ոչ մեկի բերանը չի բացվում, որ ասեն՝ Սերժ Սարգսյանը ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը տեղափոխեց Դիլիջան, որտեղ...VIDEO
Ազատամարտիկ, «Ֆիդայիներ» ՀԿ նախագահ Աեյրան Չիլինգարյանը վաստահ է ՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարսգյանի հասցեին բացասական ելույթներ ունեցողները ճիշտ չեն վարվում։
«Վիգեն Սարգսյանն այսօր եկել է ոչ թե որ գնա կռվի, այլ նրա համար, որ նորարարություններ մտցնի, որ մի բան անի մեր բանակի համար։ Միայն կռվելը չի կարևոր։ Մեր բանակն արդեն պիտի էլիտար բանակ կոչվի։ Ինչո՞ւ ոչ մեկի բերանը չի բացվում, որ ասեն՝ Սերժ Սարգսյանը ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը տեղափոխեց Դիլիջան, որտեղ 7 աստղանի հյուրանոցի պես պայմաններ կան։ Հազար դրամների մասին անընդհատ խոսում են մարդիկ, բայց այդ գումարը տեղին է ծախսվում», - ասաց Սեյրան Չիլինգարյանը։
Վիգեն Սարգսյանը վերջերս դրամահավաքի կոչ էր արել՝ զինծառայող Ալբերտ Դալլաքյանի արտերկրում բուժում ստանալու համար։ Այս թեման մամուլում լայնորեն քննարկվեց, ավելին՝ Վիգեն Սարգսյանը քննադատվեց։
Ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը, սակայն, կարծում է՝ Վիգեն Սարգսյանի այս քայլը միայն գովելի է։
«Վիգեն Սարգսյանը բոլոր այդ վիրավորանքները կուլ տալով ասաց՝ կարևորն այն է, որ այդ երեխեն գնաց բուժվելու», - եզրափակեց Սեյրան Չիլինգարյանը։
Մանրամասները՝ տեսանյությում։
