1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Աղջի, գիտես չէ, թուրքերի խելքը հայ աղջիկների համար գնում է, մանավանդ իմացել են, որ կույս ես. միլիոններ են խոստանում քո համար»

Թրաֆիքինգի զոհ դարձած մեր այսօրվա զրուցակիցը, ի տարբերություն մյուսների կարողացել է վերագտնել իրեն` ուժ ու քաջություն հավաքել ու կյանքին նոր հայացքներով նայել: 

Ավելին, Արեւն արդեն գտել է իր կեսին, եւ շուտով պատրատվում է ընտանիք կազմել: Թրաֆիքինգի զոհ դարձած անձանց պատմությունների շարքում այս հերթական դեպքը առանձնահատուկ ողբերգական երանգներ ունի, որովհետեւ զոհն այս անգամ ընդամենը 18 տարեկան աղջնակ էր: Fnews.am-ի հետ Արևիկը սեռական շահագործման զոհ է դարձել Թուրքիայում: Ինչպես մեր մյուս զրուցակիցների, այնպես էլ Արևիկին շահագործողները դատապարտված են, գուցե արդեն արդեն եւս պատիժները կրած վերջացրած: «Ախր, ես ընդամենը 18 տարեկան էի, նոր-նոր էի կյանք մտնում: Ի՞նչ իմանայի, որ մեր մտերիմ հարեւանուհին արդեն ինձ վաճառել էր թուրքերին»,-այսպես սկսվեց մեր զրույցը թրաֆիքինգի զոհի հետ, ով արցունքները խեղդելով վերհիշեց, թե ինչքան դաժան են վարվել իր հետ տարիներ առաջ եւ ինչ անջնջելի հետք են թողել իր ողջ կյանքի վրա .«18 տարեկան էի: Ապրում էինք սոցիալապես ծանր պայմաններում, տեսնում էի` ինչպես են ծնողներս ծայրը ծայրին հասցնելով` փորձում ինձ ուսման տալ: Մեր հարեւանուհի Աննան, տեսնելով մեր վիճակը, մի օր եկավ մեր տուն, մամայիս ասաց, որ ինքը երկու ամսով գնում է Անթալիա՝ բարեկամների մոտ: Իբր թե, նրանք էնտեղ ռեստորանային բիզնես ունեն: Եվ առաջարկեց. «Աղջկադ տանեմ էնտեղ:

Մի երկու ամիս երեխեքին կնայի, հայերեն կսովորեցնի, ամսական 1000 դոլար փող կտան: Երկու ամիս կաշխատի, հետս ետ կբերեմ»: Ծնողներս համաձայն չէին, բայց ես հավատալով ու մի կաթիլ անգամ չկասկածելով հարեւանուհուս խոսքերի ճշմարտացիությանը՝ իր հետ գնացի Անթալիա: Հիշում եմ` մայրս արցունքն աչքերին ինձ ճանապարհեց, մինչեւ վերջին պահն էլ սիրտը անհանգիստ էր, ասում էր՝ ո՞ւր ես գնում, ախր, էրեխա ես, քո ի՞նչ աշխատելու ժամանակն է:
- Որ իմանայի մորս արցունքները տեղին են, չէի գնա: Հասնելով Անթալիա` ինձ տարան մի բար, որտեղ սեղանի շուրջ նստած էին թուրք մարմնավաճառներ: Ինձ տարան, նրանց կողքը նստեցրին: Եվ պարզվեց, որ թուրքերը պետք է ընտրություն կատարեին ու մեզանից որեւէ մեկի հետ գնային առանձին սենյակ: Սկսեցի ընմբոստանալ, ասացի, որ սա իմ տեղը չէ, բայց Գագիկը (թրաֆիքյորը) ապտակեց ինձ ու ասաց. «Դերասանություն մի արա, Հայաստանում ո՞վ է իմանալու այստեղ ինչ ես արել. թուրքերի հետ կեր-խմի, քեֆ արա, փողդ ստացի ու գնա»: Ինձ հետ այլ հայ աղջիկներ էլ էին եկել. նրանք մի քիչ ըմբոստանալուց հետո համաձայնեցին, բայց ես երբեք նման քայլի չէի գնա: Դրա համար էլ ինձ տարան, փակեցին սենյակում ու տասնհինգ օր անընդմեջ միայն ծեծում էին: Մենակ նրա համար, որ թուրքերի հետ սեռական հարբերություն չէի ուզում ունենալ, չէի ուզում ստրկանալ, վաճառվել թուրքերին. մի բաժակ ջուրն ինչ է որ՝ էդ էլ չէին տալիս: Ասում էին. «Աղջի, գիտես չէս, թուրքերի խելքը հայ աղջիկների համար գնում է, գիտես ինչ փողեր կտան: Մանավանդ իմացել են, որ կույս ես. միլիոններ են խոստանում քո համար»:

Արդեն հույսը կտրած աղջնակը գուցեւ եւ այլյեւս չդիմանար վերը նշված դաժանություններին, եթե. «Երբ մեզ բոլորիս բերեցին Տրապիզոն, որպեսզի վիզայի ժամկետները երկարացնեն, ես նկատեցի մի ոստիկանի, ով ռուսերեն, չէի ասի, որ շատ լավ, բայց հասկանում էր: Մոտեցա ու միանգամից` հենց իրենց ներկայությամբ ասացի, որ օգնեն ինձ, որ ինձ բռնի ուժով են պահում:
Ոստիկանն այնուամենայնիվ հավատաց ինձ, վերցրեց անձնագիրս եւ իր հեռախոսը տրամադրեց, որ զանգեմ ծնողներիս: Զանգելուցս հետո ծնողներս միանգամից դիմել էին իրավապահներին, իսկ ես ոստիկանի շնորհիվ եւ աջակցությամբ վերադարձա Հայաստան:

 

Նոնա  Ադամյան 

 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan