1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Աշխատանքային քննարկում է եղել, մի փոքր բարձր տոնով. Պաշտպանը` «Գյումրի» ԲԿ-ում ծեծկռտուքի դեպքի մասին . news.am

Փետրվարի 17-ին «Գյումրի» ԲԿ-ում աղմկահարույց վիճաբանության մասնակից բժիշկներ Արթուր եւ Արմեն Նասիբյանները շարունակում են աշխատել բժշկական կենտրոնում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նասիբյանների պաշտպան Արամայիս Հայապետյանը:

«Բժիկներն այս պահին շարունակում են աշխատել, որեւէ մեկի կարգավիճակը դեռ չի որոշվել, գործը նախաքննության սկզբնական փուլում է գտնվում»,-ասաց փաստաբանը:

Ըստ Արամայիս Հայրապետյանի ծեծկռտուք բժիշկների միջեւ չի եղել, այլ ընդամենը աշխատանքային քննարկում է եղել, մի փոքր բարձր տոնով:

«Վեճ որպես այդպիսին չի եղել, աշխատանքային քննարկում  է եղել, միգուցե մի փոքր բարձր տոնով, բայց դա ծեծկռտուք անվանել չի կարելի: Վեճը եղել է բժիշկների եւ բուժքրոջ միջեւ, նախաքննությունը կպարզի, թե ինչ խոսակցություն է եղել: Իմ պաշտպանյալներ Արթուր եւ Արմեն Նասիբյաններ որեւէ մարմնական վնասվածք չեն ստացել»,-ասաց պաշտպանը:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ 2018 թվականի փետրվարի 17-ին «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության բուժքույր  Աննա Ադամյանը ՀՀ ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրու բաժնում  հաղորդում է  տվել  այն մասին, որ բժիշկներ Արթուր եւ Արմեն Նասիբյանները 2017 թվականի փետրվարի 17-ին անհիմն պատճառով վիճաբանել են իր հետ, որի ընթացքում շուրջ 10 րոպե շարունակ սեռական բնույթի հայհոյանքներ են տվել իր հասցեին:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Կումայրու բաժնում նյութեր են նախապատրաստվել, որի ընթացքում փաստական տվյալներ  են ձեռք բերվել այն մասին, որ 2018 թվականի փետրվարի 13-ին «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում բուժօգնության է դիմել Գյումրի քաղաքի մի բնակչուհի՝ ոտքի եղունգը հեռացնելու համար նախնական պայմանավորվածություն ունենալով  նույն ընկերության բժիշկ Արմեն Նասիբյանի հետ: Սակայն բժշկական կենտրոնում հանդիպելով իր ծանոթ Արման Սարգսյանին` բուժօգնության դիմած քաղաքացին ցանկացել է, որ վիրահատական  միջամտությունը կատարվի վերջինի, այլ ոչ Արմեն Նասիբյանի կողմից:

Նույն օրը, ժամը 11:00-ի սահմաններում, Արմեն Նասիբյանը տեղեկանալով, որ  նախապես իր մոտ այցելած հիվանդին վճարի դիմաց բուժօգնություն է ցուցաբերել մեկ այլ բժիշկ եւ կարծելով, որ հիվանդին նշված բժշկի մոտ ուղղորդել է ընդունարանի բուժքույր Ա. Ադամյանը` վերջինի հետ հարաբերությունները պարզելու նպատակով առաջարկել է նրան բարձրանալ իր աշխատասենյակ: Սակայն մերժում ստանալով` առանց որեւէ պատճառի, շուրջ 10 րոպե շարունակ բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ է տվել նրա հասցեին, ընթացքում հարվածել է աշխատասեղաններին` այդ կերպ  դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով  հասարակական կարգը, «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում  գտնվող քաղաքացիների եւ աշխատակիցների նկատմամբ դրսեւորելով բացահայտ անհարգալից վերաբերմունք, խախտելով վերջինների հանգիստը եւ խոչընդոտելով ընկերության բնականոն գործունեությունը:

Վիճաբանությանը միջամտել է նաեւ Արմեն Նասիբյանի եղբայրը` Արթուր Նասիբյանը, ով իր հերթին, առանց որեւէ պատճառի, սկսել է սեռական բնույթի հայհոյանքներ հասցնել Աննա Ադամյանին` նույն կերպ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը` հասարակության նկատմամբ դրսեւորելով բացահայտ անհարգալից վերաբերմունք:

Բացի այդ, նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է նաեւ, որ նույն օրը բժիշկներ Արթուր Նասիբյանը եւ Կարեն Գեւորգյանը «Գյումրի  բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության վիրաբուժական բաժանմունքի բժիշկների սենյակում նշված առիթով  վիճաբանել են նաեւ Արման եւ Արտակ Սարգսյանների հետ, որի ընթացքում ֆիզիկական բռնություն են գործադրել Արտակ Սարգսյանի նկատմամբ` բազմիցս հարվածներ են հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, ծեծի ենթարկել` պատճառելով առողջությանը թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն իրենց մեջ առերեւույթ պարունակել են ՀՀ քրեական  օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ` 2018 թվականի փետրվարի 22-ին Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ, որը մարզի դատախազի հանձնարարությամբ ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն՝ նախաքննություն կատարելու նպատակով:

news.am

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan