Արտակարգ դեպք Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դպրոցներից մեկում. 12-ամյա տղան «ամորձու վնասվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում «ամորձու վնասվածք» ախտորոշմամբ է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված բժշկական կենտրոն են մեկնել Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ տեղափոխված երեխան Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ, 12-ամյա Վ. Ս.-ն է:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ նա վնասվածքը ստացել է նույն օրը՝ առավոտյան ժամը 10:00-ի սահմաններում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի հանդերձարանում:
Նրան վնասվածքը պատճառել է իր հետ վիճաբանության մեջ մտած, նույն դպրոցի սովորող, համադասարանցի, 12-ամյա Հ. Հ-.ն:
Փաստի առթիվ Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: