Ի՞նչ է իրականում տեղի ունեցել Սևակի և Մհերի միջև. Մհերի «Fake news»-ը և հերքումները (նոր մանրամասներ)
Ըստ ստացված տեղեկությունների « Դեպի Եվրատեսիլ» մրցույթի ավարտից հետո Մհերը ու Սևակը վիճել են, իսկ վեճին միջամտել են նաև Հանրայինի անվտանգության աշխատակիցները:Նյութը կայծակնային արագությամբ տարածվեց, որին առաջինը արձագանքեց Մհերը՝ հրապարակելով նյութը և գրելով. «Fake news» ու ոչինչ ավելին:
Սևակի թիմակիցները նշեցին, որ նրանք չեն մեկնաբանում կեղծ տեղեկությունները, իսկ Մհերի պրոդյուսերը նույնպես հերքեց լուրը: Լուրերի հերքումը տրամաբանական է, քանի որ ո՛չ Սևակի և ո՛չ էլ Մհերին ձեռնտու չէր, որ այդ տեղեկատվությունը դառնար հանրային, որն էլ պատճառ է հանդիսացել շատ արագ հերքումներին, որպեսզի թեման մեծ տարածում չգտնի:
Մհերը և Սևակը վիճեն են, ավելին ըստ մեր նոր տեղեկությունների նրանք նաև խոսել են միմիանց երգերի պլագիատի մասին, քաշքշոցից հետո լեզվակռիվը շարունակվել է այս անգամ Մհերի և Սևակի թիմակիցների միջև, որոնց հանդարտացրել են մրցույթի մասնակիցները: Իսկ Մհերի կողմից հրապարակած այս լուսանկարը երևի թե ի սկզբանե ապահովագրում էր, որպեսզի թեմայի արտահոսքից հետո նշեն, որ իրենց լավ էլ ընկերներ են:
Մանրամասները՝ այստեղ