1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Կարինայի նախկին ընկերը` 7 հոգուց բաղկացած խմբի հետ ատրճանակներով ներս է խուժում եւ առեւանգելով աղջիկներին` նրանց տեղափոխում քաղաք Դենեսլիի մի հյուրանոց

ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ՀԵՏՔԵՐՈՎ  

 

Շատերիս թվում է, թե թրաֆիքյորների դատապարտվելուց հետո տուժողները հեշտությամբ են հաշտվում իրենց հետ կատարվածի հետ: Բայց ամեն անգամ նրանց հետ խոսելիս, պատմությունները լսելիս` մեկ անգամ եւս համոզվում ենք, որ դա ամենեւին էլ այդպես չէ: Այդ մասին է վկայում է մեր հերթական զրուցակցի` Աննայի խոսքերը.

20 տարեկան էի, այժմ բնակվում եմ ՀՀ-ի փոքրիկ քաղաքներից մեկում, ունեմ ծնողներ, քույրեր, մինչեւ մեկնելս աշխատում էի Երեւանում` հեռուստատեսություններից մեկում արբանյակային հեռուստաալիքի սպասարկման բաժնում` որպես տեխնիկ-տեխնոլոգ: Ապրում էինք նորմալ` ո'չ լավ, ո'չ վատ: Մի օր վաղեմի ընկերուհիս` Յուլյան, զանգահարեց ինձ եւ հրավիրեց հյուրընկալվել իր մոտ` Թուրքիա, Իզմիր քաղաքի Բասմանե շրջան` հանգստանալու եւ լավ ժամանակ անցկացնելու համար: Վերջում էլ նշեց, որ շատ է կարոտել: Համոզված էր, որ ես էլ իրեն եմ կարոտել, ու քանի ունի հնարավորություն ինձ հյուրընկալելու` չարժե շանսը բաց թողնել: Ես ընդունեցի ընկերուհուս հրավերը առանց մի վայրկյան անգամ կասկածելու, որ ընկերուհիս պատրաստվում է ինձ իրի պես վաճառել: Պայմանավորվեցինք, որ նա ինձ պետք է Իզմիրում դիմավորի:

Image result for թրաֆիքինգ

Երեւանի ավտոկայանից ավտոբուսով մեկնեցի Ստամբուլ, ապա` Իզմիր, որտեղ էլ, հույս ունեի, որ կտեսնեմ ընկերուհուս: Բայց Յուլյան այդպես էլ չեկավ: Մոտակայքում տեսա մի հյուրանոց` ՙՍերջուկ՚ անունով, վճարեցի մեկ օրվա համար, թողեցի իրերս համարում եւ վերադարձա կանգառ, մտածելով որ Յուլյան անպատճառ կդիմավորի ինձ, մտածեցի, որ ուշացել է: Մինչեւ ուշ գիշեր սպասելուց հետո վերադարձա հյուրանոց: Տաքսի կանգնեցրեցի, ցույց տվեցի հյուրանոցի հաշվեփայտը եւ խնդրեցի հասցնել ինձ այնտեղ, բայց վարորդը` 23-25 տարեկան մի տղամարդ պատճառաբանեց, որ ռուսերեն չի հասկանում, հասկացրեց, որ ունի մի ծանոթ, ով լավ է տիրապետում ռուսերենին եւ կարող է օգտակար լինել իրեն: Տվեց ինձ մի հեռախոսահամար: Զանգեցի, խոսակիցս ներկայացավ Գալինա անունով, ասաց, որ 8 տարի է` բնակվում է Թուրքիայում եւ, որ անպայման ինձ կաջակցի ցանկացած հարցում: Ասաց, որ հեռախոսը փոխանցեմ տաքսիստին, որ նա ինձ իր մոտ տանի:

Տաքսիստն Աննային տանում է մի կիսանկուղային բնակարան, որտեղ նրան դիմավորում է 38-40 տարեկան մի կին, ով շատ դժվարությամբ էր բացատրվում ռուսերենով: Այստեղ Անահիտը պարզում է, որ անձնագիրը անհետացել է: Անահիտի այն հարցին, թե որտեղ է իր անձնագիրը, ե'ւ Գալինան, ե'ւ վարորդը պատասխանում են, որ այն Գալինայի մոտ է, եւ նա շուտով կգա: Մինչեւ առավոտ Անահիտը սպասում է Գալինային: Նա գալիս է եւ հայտարարում, որ խուճապի մատնվելու կարիք չկա, անձնագիրը իր տանն է, եւ Անահիտին ուղղորդում է իր բնակարան:

Բնակարանում Անահիտին դիմավորում է Կարինա անունով մի կին: Մի քանի ժամից Գալինան հյուրանոցից բերում է Անահիտի իրերը, վերցնելով ոսկեղենը, անձնական իրերը եւ 400 ԱՄՆ դոլար, որոնք Անահիտը բերել էր իր հետ, հայտարարում է, որ վարորդին իր համար վճարել է բավականին մեծ գումար, որի համար էլ նա պետք է վարձահատույց լինի: Կավատը` Կարինան, Անահիտին տանում է մի նկուղ, որտեղ ապրում էր եւս 3 աղջիկ, եւ հենց այստեղ էլ թելադրում է իր օրենքները: Այն է` Անահիտը պետք է զբաղվի մարմնավաճառությամբ, իսկ չենթարկվելու դեպքում, նրան կվաճառի քրդերին: «Ասեց, աղջի եթե չենթարկվես իմ հրամններին, կծախեմ քեզ քուրդ տղամարդկանց, չես ուզի չէ՞ վաճառվես…» Կարինան ինքն է պայմանավորվում հաճախորդների հետ եւ վերցնում գումարը: Աղջիկները գտնվում էին զինված տղամարդկանց մշտական հսկողության տակ եւ չէին կարող դիմել փախուստի: Նրանք ՙաշխատում՚ էին այդ նկուղում եւ օրական ընդունում 10-15 հաճախորդ:
Մեկ ամիս հետո Կարինայի նախկին ընկերը` քուրդ Դուանը, ով ուներ նկուղի բանալիները, 7 հոգուց բաղկացած խմբի հետ ատրճանակներով ներս է խուժում եւ առեւանգելով աղջիկներին` նրանց երկու ավտոմեքենաներով տեղափոխում քաղաք Դենեսլիի մի հյուրանոց, որտեղ աղջիկները անց են կացնում 4 օր եւ ընդունում հաճախորդներ, ապա` տեղափոխվում Անթալիա, եւ վերջապես` Պամուլակե, որտեղ էլ նրանց վաճառում են ոմն Վերսալի:

Մեկ օր հետո, գիշերով, օգտվելով այն հանգամանքից, որ հսկողություն չկա, Անահիտը վերցնում է իր անձնագիրը եւ դիմում փախուստի: Նա նստում է տաքսի, եւ ասում վարորդին առաջին պատահած հասցեն: Իսկ երբ հաշվիչի ցուցիչը մոտենում է այն գումարին, որը առկա էր իր մոտ, նա կանգնեցնում է մեքենան եւ հայտնվում մի խճուղու վրա, որով սլանում էին միայն մեծ բեռնատար ավտոմեքենաներ: Կանգ է առնում մի մեքենա, ուղեւորները` 3 հոգուց բաղկացած մի ընտանիք, առաջարկում են ուղեկցել Անահիտին: Նա ճանապարհին պատմում է իր գլխին եկածը, նրանք նրան օգնում են, տոմս են վերցնում եւ ուղարկում Հայաստան…
Այժմ Աննային շահործողները դատապարտված են, բայց ինչպես եւ մնացած մեր զրուցակիցներին, այնպես էլ այսօրվա մեր զրուցակցին դա ոչինչ չի տալիս, որովհետեւ ինչպես Աննան նշեց. «Միեւնույն է նրանք խլել են մեզանից մեր արժանապատվությունը, որը վերադարձնել, կամ փոխհատուցել հնարավոր չէ երբեք»:

 

Նոնա   Ադամյան 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan