Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Toyota Land Cruiser-ն ու Lexus-ը. Lexus-ը մխրճվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Nissan-ի, Nissan-ն էլ՝ Opel-ի մեջ
Այսօր՝ մարտի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։35-ի սահմաններում Կոմիտաս պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկում՝ ժողովրդին հայտնի «Երիցյանների խաչմերուկում», բախվել են Lexus մակնիշի 77 DX 771 համարանիշի և Toyota Land Cruiser մակնիշի 30 ՍՕ 303 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Lexus-ն առաջ է ընթացել և բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Nissan մակնիշի 80 QC 001 համարանիշի ավտոմեքենային։ Վերջինն էլ, առաջ ընթանալով, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Opel մակնիշի 34 ԼM 624 համարանիշի ավտոմեքենային։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են Երևանի 1-03 շտապօգնության ծառայողները, սակայն վարորդները հայտնել են, որ հրաժարվում են բժշկական օգնությունից, քանի որ վնասվածքներ չեն ստացել։
Այս պահին սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հետաքննիչները, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվելու։
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, որը տրամադրել է Security Dreamընկերությունը, որով երևում է՝ ինչպես է տեղի ունեցել խոշոր ավտովթարը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: