«Արմենիա» բժշկական կենտրոնի բժիշկները փրկել են երևանյան ակումբներից մեկի պարուհու կյանքը, ով ինքնասպանության փորձ էր արել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 14-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնի բժիշկները փրկել են Ղրղստանի Հանրապետության քաղաքացի, 27-ամյա Լինարա Դ.-ի կյանքը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21:30-ի սահմաններում Լինարա Դ.-ն Արաբկիր վարչական շրջանում իր կողմից վարձակալած տանը ինքնասպանություն գործելու նպատակով խմել է մեծ քանակի դեղահաբեր:
Նրան «դեղորայքային թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխել և «Արմենիա» բժշկական կենտրոնի բժիշկները կարողացել են փրկել նրա կյանքը:
Փաստի առթիվ Ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվել են նույն բաժնի հետաքննչական բաժանմունք:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Լինարա Դ.-ն աշխատում է երևանյան ակումբներից մեկում՝ որպես պարուհի:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: