Լոռու մարզում ուժեղ քամու հետևանքով գետնին տապալված փայտյա էլեկտրասյուները փոխարինվեցին բետոնե էլեկտրասյուներով
Մարտի 24-ին, ուժեղ քամու հետևանքով Լոռու մարզի Տաշիր քաղաքի մերձակա Սարատովկա գյուղում գետնին էին տապալվել բարձրավոլտ էլեկտրասյուներ, ինչի հետևանքով Սարատովկան և հարակից մի քանի գյուղեր հոսանքազրկվել էին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ մարտի 25-ին, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Լոռու մարզի մեծ թվով աշխատակիցներ, միաժամանակ տարբեր գյուղերում, կատարել են փայտյա էլեկտրասյուները բետոնե, ավելի ամուր և անվտանգ էլեկտրասյուներով փոխարինելու աշխատանքներ: