1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում տեղի ունեցած արտակարգ դեպքով զբաղվում են ՀՀ վարչապետն ու Գեղարքունիքի մարզպետը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ շաբաթ օրը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, երբ այցելել է Գեղարքունիքի մարզ, բազմաթիվ խնդիրների քննարկման ժամանակ անդրադարձել է նաև օրեր առաջ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում տեղի ունեցած դեպքին, երբ էլեկտրաէներգիայի տատանման պատճառով գյուղի 200-ից ավելի ընտանիքներ փաստի առաջ էին կանգնել:

Վարչապետը այդ հարցը քննարկել է պատկան մարմինների ներկայացուցիչների, այդ թվում՝ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի հետ: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարչապետ Կ. Կարապետյանին և Գեղարքունիքի մարզպետ Կ. Բոթոյանին Հայաստանի էլեկտրացանցեր ընկերության Գեղարքունիքի մարզի պատասխանատուները խոստացել են, որ իրենք սկսել և շարունակում են տուժած գյուղացիների փոխհատուցման գործը (ըստ տեղեկությունների՝ որոշ գյուղացիների խնդիր լուծվել է):

Գյուղացիները ասում էին, որ «եթե վարչապետն ու մարզպետը հետամուտ են, որպեսզի էլեկտրաէներգիայի տատանման պատճառով մեր կրած վնասները վերականգնվի, դա ողջունելի է, սակայն խնդիրն ավելի գլոբալ է: Վարչապետն ու մարզպետը պետք է խիստ հսկողության տակ պահեն, որպեսզի Հայաստանի էլեկտրացանցեր ընկերությունը գյուղի բոլոր «մեռած ու կիսամեռած» փայտե էլեկտրասյուները փոխարինեն նոր բետոնե սյուներով, իսկ խոտանված էլեկտրալարերն էլ փոխեն: Այդ դեպքում կիմանանք, որ պատասխանատուները գյուղացու մատից փուշը հանեցին:

Աստված չանի, եթե նորից քամի լինի հերթական անգամ՝ նույն փաստի առջև ենք կանգնելու: Այս անգամ վնասվելու են վերականգնված էլեկտրական սարքերը»:

Ինչպես ավելի վաղ Գեղարքունիքի մարզից հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 22-ին արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում: 

Ժամը 15:00-ի սահմաններում թիվ 1 դպրոցի բակում տեղադրված տրանսֆորմատորի հոսանքի տատանման պատճառով գյուղի Կենտրոն թաղամասի 200-ից ավելի բնակելի տներում փչացել էին գրեթե բոլորի համակարգիչները, սառնարանները, լվացքի մեքենաները, հեռուստացույցները, կենցաղային տեխնիկան և էլեկտրական ապրանքները: 

Տրանսֆորմատորի մոտ էին հավաքվել գյուղի բնակիչները և իրենք էլ չգիտեին, թե ով է փոխհատուցելու գյուղացիների կրած վնասը: 

Ֆոտոլրագրողը հայտնեել էր նաև, որ տուժել էր նաև դպրոցի համակարգչային դասարանը, քանի որ հոսանքների տատանման ժամանակ լսարանում դասապրոցես էր ընթացել: Գյուղացիները արդարացիորեն բարձրաձայնում եէին, որ տրանսֆորմատորի խափանման պատճառը եղել էր ուժեղ քամուց լարերի՝ միմյանց կպնելը, ինչն էլ պատճառ էր դարձել վթարի: 

Էլեկտրացանցից ժամանել էին պատասխանատուները և այդ պահին հին տրասֆորմատորը փորձլ էին փոխել նորով, սակայն դա հարցի լուծում չէր, պետք էր հիմնովին գյուղում փոխել էլեկտրասյուներն ու էլետրալարերը: 

Էլեկտրացանցի պետ Գագիկ Գրիգորյանը, ով Գեղարքունիքի նախկին մարզպետ, Ազգային ժողովի ներկայիս պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանի եղբայրն է, բնակիչներին հորդորել էր, որպեսզի բոլորը դիմում գրեն և առավոտյան գան էլեկտրացանց: Նա խոստացել էր, որ գյուղացիների կրած վնասը կփոխհատուցվի, սակայն շատերը թերահավատ էին. «Մենք միայն վստահում ենք կառավարությանը, ու եթե վարչապետը բարի կամք դրսևորի, խնդիրը կլուծվի, իսկ մենք նրանցից ոչինչ չենք ուզում, միայն մեր վնասի փոխհատուցումը, որից հետո էլ հիմնովին վերափոխեն էլեկտրասյուներն ու էլեկտրալարերը»: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan