Միայնակ նետվել է հակառակորդի կողմը, մարտնչել մինչեւ վերջին փամփուշտը. Հրազդանցի Սարգիս Սահակյանը զոհվել է ապրիլի 3-ին
2016թ-ի ապրիլյան պատերազմի թեժ օրերին` ապրիլի 3-ին, Թալիշում զոհվեց ժամկետային զինծառայող, հրազդանցի 19 ամյա Սարգիս Սահակյանը: Ընկերները նրան կոչում էին Ռուսկի, քանի որ 4 տարեկանից ապրել եւ սովորել է ՌԴ –ում: Միայն հայրենասիրությունից դրդված` 18 տարին լրանալուն պես վերադառնում է Հայաստան եւ մեկնում ծառայության` սկզբից Մատաղիսում, 6 ամիս անց` Թալիշում: Ապրիլյան պատերազմից 2 տարի անց Սարգսի մայրը` տիկին Թամարան, ավելի մեծ կարոտով ու վշտով է հիշում տղային.
«Իմ միակ տղան էր, փոքր տարիքից գնացել էինք Ռուսաստան, այնտեղ էինք ապրում, այնտեղ դպրոց է գնացել, ավարտել, սպորտով էր զբաղվում` ֆուտբոլով, կարատեով, բայց շատ էր սիրում Հայսատանը: Որ ասում էի, չեմ ուզում ծառայես, ասում էր. «Մամ, բա տղերքը ի՞նչ կմտածեն, ինձ ի՞նչ ա եղել, որ չծառայեմ: Եկավ Հայաստան ու գնաց ծառայության: Երկու եղբայրներս էլ Արցախյան պատերազմին են մասնակցել, շատ էր ուզում նմանվել քեռիներիրն, բայց քեռիների նման հետ չեկավ: Թալիշում էր ծառայում: Ապրիլի 1-ին դիրքեր էր բարձրացել: Վերջին անգամ հետը խոսել եմ ապրիլի 3-ին: Ինձ զգացնել չի տվել ոչինչ, շատ դուխով էր, շատ մեծ տրամադրություն ուներ, հետո էլ չեմ խոսել հետը: Ապրիլի 3-ին սիրտս զգում էր, շատ անհանգիստ էի ու լսեցինք, որ սնարյադից զոհվելա»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Սարգսի մայրը:
մանրամասն`news.am