Արմավիրում ոստիկանները խոշոր չափերով շորթման դեպք են բացահայտել․ խուզարկությամբ 2000 եվրո է հայտնաբերվել
Ապրիլի 3-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններիի հակազդման վարչության քրեական հետախույզները գլխավոր վարչություն բերման են ենթարկել Սամվել Օզմանյանին։
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից և նշում, որ Արմավիրի մարզի Առատաշեն գյուղում ապրող 37-ամյա Օզմանյանը կասկածվում էր մի կնոջից խոշոր չափերով շորթում կատարելու մեջ։
Ընթերակաների ներկայությամբ բերման ենթարկվածի մեքենան խուզարկվել է։ 2000 եվրո շորթած գումարն ամբողջությամբ հայտնաբերվել է։ Ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել և փոխանցվել Վաղարշապատի քննչական բաժին։