Արտակարգ դեպք Երևանում. 20-ամյա աղջիկը ծննդյան օրը կվադրոցիկլով բախվել է երկաթե դարպասին. նրան տեղափոխել են հիվանդանոց
Երևանում`ապրիլի 5-ին , Ժամը 18:10-ի սահմաններում Չուխաջյան փողոցում՝ թիվ 75 տան դիմաց, նույն փողոցի բնակիչ, 20-ամյա Անահիտ Թովմասյանը իր վարած կվադրոցիկլով բախվել է երկաթե դարպասին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատահարի հետևանքով Ա. Թովմասյանին մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննչական խումբը՝ ավագ հետաքննիչ Սարգիս Գևորգյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այսօր Ա. Թովմասյանը տոնելուց է եղել ծննդյան 20-ամյակը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: