1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Երկար ընդմիջումից հետո այսօր վերսկսվեց Երրորդմասցի Լյովիկի և ընկերների սպանության գործով դատական նիստը

1-in.am-ը գրում է.Տևական ընդմիջումից հետո Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր Նորք վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվեց Երրորդմասցի Լյովիկի ու նրա երկու ուղեկիցների սպանության գործով դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի մարտի 4-ին, ժամը 13-ն անց 50-ի սահմաններում «Գաստիկ» մականունով Վահան Հակոբյանը, «Տլե» մականունով Սարգիս Հախանումյանը և «Ծգըլ» մականունով Սարգիս Գրիգորյանը նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինաբար պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող 3 ինքնաձիգներից կրակահերթ են արձակել «Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության գնացող Լևոն Ղազարյանի՝ Երրորդմասցի Լևոնի, ինչպես նաև Դրաստամատ Թադևոսյանի ու Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ, ինչի հետևանքով Մեսրոպ Նազարյանցը տեղում մահացել է, իսկ Լևոն Ղազարյանն ու Դրաստամատ Թադևոսյանը մահացել են Էրեբունի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին:

Երեք ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրվել նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված սպանության ու ապօրինի հրազեն ձեռք բերելու, պահելու, կրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ կետերով և 235 հոդվածի 1-ին մասով:

Երեք ամբաստանյալներն էլ իրենց մեղավոր չեն ճանաչում և արդարացման դատավճիռ են ակնկալում:

Նախորդ նիստում կիսատ էր մնացել երեք ամբաստանյալների շահերի պաշտպան, փաստաբան Լուսինե Սահակյանի միջնորդության քննարկումը: Փաստաբանը միջնորդել էր անթույլատրելի ապացույց ճանաչել 2015 թվականի ապրիլի 21-ի զննության արձանագրությունը և դրան կցված ու ապացույց ճանաչված՝ Երևանի տարբեր հատվածների տարբեր տեսանկարահանող սարքերի տեսանկարահանած նյութերը, բացի՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մուտքի մոտ տեղադրված սարքի նկարահանած նյութից:

Փաստաբանը նշել էր, որ հիշյալ ապացույցները ձեռք են բերվել դատավարական օրենքի խախտումներով, բացի այդ՝ վերաբերելի չեն այս գործով առաջադրված մեղադրանքին: Միակ վերաբերելի տեսանյութը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մուտքի մոտ տեղադրված սարքի նկարահանած նյութն է:

Փաստաբանն ընդգծել էր, որ վարույթն իրականացնող քննիչը զննության արձանագրության մեջ ներառել է ոչ թե զննության ենթակա օբյեկտների բովանդակությունը, այն, ինչ ինքը զննել է, այլ՝ ներառել է նաև իր ենթադրություններն ու դատողությունները, ինչն անթույլատրելի է: Տեսանյութերը հետազոտվել են դատարանում, դրանցում կողմերը չեն տեսել այն, ինչ զննության արձանագրության մեջ ամրագրել է քննիչը: Տեսանյութերում որևէ անձի նույնականացնել, որևէ մեքենայի համարանիշ ֆիքսել հնարավոր չէ, սակայն քննիչն արձանագրել է, որ երևացող «սիլուետները» հատկապես երեք մեղադրյալները՝ Վահան Հակոբյանը, Սարգիս Գրիգորյանն ու Սարգիս Հախանումյանն են:

Փաստաբանը դատարանի ուշադրությունը հրավիրել էր նաև այն բանին, որ զննության ենթարկված տեսանյութերը բավական ծավալուն են, դատարանում դրանք հետազոտվել են ընտրողաբար, անգամ այդ պայմաններում հետազոտումը մի քանի նիստ շարունակվել է: Եթե քննիչն իրականում զններ այդ տեսանյութերը, ապա նրան հարկավոր կլիներ 20 օր՝ 24-ժամյա աշխատանքային գրաֆիկով, բայց նա զննությունը կատարել է ընդամենը… 7 ժամում…

Մեղադրող Արամ Արամյանը փաստաբանի միջնորդությունը անհիմն էր գնահատել:

Նա պնդել էր, որ տեսանյութերը ձեռք են բերվել օրենքի պահանջների պահպանմամբ: Հիշյալ տեսանյութերը ոչ թե միակ ապացույցներն են, այլ ամրապնդում են մեղադրանքը…

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Երեմ Սարգսյանը նշել էր, որ հիշյալ ապացույցները չի կարելի ոչ վերաբերելի անվանել տվյալ գործով առաջադրված մեղադրանքներին: Ոչ վերաբերելի կլինեին, եթե ընդհանրապես ոչ մի առնչություն չունենային… Տեսանյութերում կերպարանքների ոչ հստակ լինելը դատարանը կգնահատի… Երեմ Սարգսյանն առաջարկել էր՝ դատարանը կարող է այդ ապացույցները սահմանափակմամբ օգտագործել՝ քննիչի մտքերը կարող են չդիտարկվել որպես ապացույց:

Դատական այս նիստում փաստաբան Լուսինե Սահակյանը անդրադարձավ իր՝ վերոհիշյալ միջնորդության վերաբերյալ մեղադրող Ա. Արամյանի և տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Ե. Սարգսյանի առարկություններին: Լ. Սահակյանն ընդգծեց, որ անթույլատրելի ապացույցը չի կարող այլ ապացույցների հետ համադրվել, չի կարող օգտագործվել՝ անկախ նրանից, թե ինչքանով է կարևոր:

Դատարանը որոշեց այս միջնորդության լուծումը հետաձգել և իրավական գնահատական տալ խորհրդակցական սենյակում՝ բոլոր ապացույցների համակցությամբ:

մանրամասն՝այստեղ

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan