Համացանցի միջոցով 15-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարած տղամարդն ազատազրկվեց 2 տարով
Էլեկտրոնային հաղորդակցության ցանցի կիրառմամբ 15-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ մեղադրվող երեւանցի տղամարդը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման: Նման դատավճիռ է կայացրել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը:
Ըստ մեղադրանքի՝ Ա.Ն.-ն համացանցի միջոցով իր համար ակնհայտ 16 տարին չլրացած աղջկա նկատմամբ կատարել է անառակաբարո գործողություններ: Դատարանում տղամարդն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքն ու դատարանին միջնորդել դատաքննությունն անցկացնել արագացված կարգով: Ամբաստանյալի միջնորդությունը դատարանը բավարարել է:
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը տղամարդուն մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 2–րդ մասի 6-րդ կետով եւ դատապարտել 2 տարվա ազատազրկման:
