1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

ԱԱԾ-ն հանցավոր խումբ է ձերբակալել, որը պատրաստվում էր պայթյուններ իրականացնել «Դալմա Գարդեն Մոլում», «Ազատության» հրապարակում և մի շարք այլ մարդաշատ վայրերում

Հայաստանի Հանրապետության Վարչապետին առընթեր ազգային անվտան­գու­թյան ծա­ռա­յությունը, ՀՀ Սահմանադրության, օրենքների, իրավական ակտերի և միջազգային պայ­մանագրերի հիման վրա կոչված լինելով ներքին և արտաքին սպառնալիքներից ապա­հո­վել անձի, հասարակության և պետության անվտանգությունը, երկրի տարածքային ամ­բող­ջականությունը, ինքնիշխանությունը, սահմանադրական կարգը, տնտեսության բնակա­նոն զարգացումը, հասարակության նյութական և հոգևոր արժեքների, քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, հանրապետությունում օպերատիվ իրավիճակի վերլուծության արդյունքում արձանագրում է ահաբեկչական և ծայրահեղական դրսևորումների աճի միտումներ, որպիսիք անմիջականորեն սպառնում են Հայաստանի Հանրապետության ազգային անվտան­գու­թյանը։ Այս մասին հաղորդում են ՀՀ ԱԱԾ-ի մամուլի կենտրոնից:

Այսպես՝ ԱԱԾ կանոնադրական խնդիր­նե­րին առնչվող հետախուզական և հա­կա­հետախուզա­կան գործունեության, ինչպես նաև հանցագործությունների դեմ պայ­քա­րի գոր­ծառույթների իրա­կա­նացման ընթացքում վերջին ժամանակահատվածում պարբերաբար տե­ղե­կություն­ներ են ստացվում օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների և այլ կազմա­կեր­պությունների, ինչպես նաև առանձին անձանց հակաիրավական քայքայիչ գործունեու­թյան, ծայ­րահե­ղա­կան հայացքների տարածման, ան­հան­դուրժողականության և բռնության քա­րոզի արդյուն­քում Հայաստանի Հանրապետության տարածքում ահաբեկչական ոտնձգու­թյուն­նե­րի առա­ջաց­մանը, զարգացմանը և իրականաց­մա­նը նպաստող գործոնների ձևա­վոր­ման մասին։

Մասնավորապես, ՀՀ Ազգային անվտան­գու­թյան ծա­ռա­յությունում օպե­րա­տիվ տե­ղե­կություններ են ստաց­վել պարբերաբար սահմանադրական կարգի հիմունքների և պե­տու­թյան ու հասարակական անվտանգության դեմ ուղղված հակաիրավական գործողու­թյուն­ներ ծրագրելու կապակցությամբ դեռևս նախկինից ՀՀ ԱԱԾ տեսադաշտում գտնվող տարբեր անձանց ակտիվացման և վերջիններիս կողմից առանձնապես ծանր նոր հանցագոր­ծու­թյուն­ների նախապատրաստմանն ուղղված գործողություններ կատարելու վերաբերյալ։

Ստացված նախնական տեղեկությունների համաձայն՝ Ժիրայր Սեֆիլյանի և «Սասնա ծռեր» զինված խմբի ան­դամ­ների հետ առնչություն ունեցող ՀՀ քա­ղա­քացիներ Հ.Բ-ն և Շ.Մ-ն ստեղծելով հանցավոր համագործակցու­թյուն և ղե­կա­վարելով այն, նպատակադրվել են Հա­յաստանի Հանրապետության մի շարք բնակավայրերի հան­րային նշանակու­թյան տար­բեր վայրերում, այդ թվում՝ Երևան քաղաքի «Ազատության» հրապարակում, «Դալմա Գար­դեն Մոլ» առևտրի և զվարճանքի կենտրոնում, տրանս­պոր­տա­յին միջոցների և կամուրջների տակ, հաղոր­դակ­ցության այլ ուղիներում, ինչպես նաև բնակելի տների շրջակայքում տե­ղադրվող 100-150 հատ հեռա­կա­ռավարվող ինքնաշեն պայթուցիկ սար­քերի գործադրմամբ անձանց, այդ թվում՝ ՀՀ իրավա­պահ մար­մին­ների, ինչպես նաև այլ պաշտոնատար անձանց մահվանը կամ ծանր մարմ­նա­կան վնաս­վածք­ներ պատճառելուն ուղղված պայթյուններ և հան­­րավտանգ հանցավոր այլ գործո­ղու­թյուն­ներ իրա­կա­նացնելու միջոցով Հայաստանի Հան­­րա­պե­տու­թյունում ձևավորել համատարած վախի մթնո­լորտ և, պե­տա­կան իշխա­նու­թյան մարմինների վրա ապօ­րինի ճնշում գոր­ծադ­րելով՝ վերջին­նե­րիս առաջադրել որոշակի գործողություններ կա­­տարելու պահանջներ։

Ըստ նույն տեղեկությունների՝ Հ.Բ-ն և Շ.Մ-ն ահաբեկչական վերոհիշյալ գործո­ղու­թյուն­նե­րն իրագործելու նպատակով պատրաստել և փորձարկել են պայթուցիկ սարք, բացի այդ, նման սար­քերի տեղադրման, գործարկման և հան­րավտանգ այլ գործո­ղու­թյուն­ների իրա­կա­նացման համար փորձել են հավաքագրել և հանցավոր համագործակցությանը մասնակից դարձնել նաև այլ անձանց՝ վերջիններիս հա­մո­զելու, նրանց ընտանիքների անդամներին հնարավոր վտանգ­նե­րից զերծ պահելու նպատակով թաքցնելու և նյութական կարիքները հոգալու խոստումներ տալու եղանակով։

Վերը նկարագրված դեպքերի առթիվ 2018 թվա­­կանի ապրիլի 21-ին ՀՀ ԱԱԾ քննչա­կան վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մա­սերով (հան­ցավոր համագործակցություն ստեղծելը կամ ղեկա­վա­­րելը, ինչ­պես նաև հան­ցա­­վոր համագործակցությանը մասնակցելը), 35-217-րդ հոդվածի 3-րդ մասով (կազ­մակերպված խմբի կողմից ահաբեկչության նախա­պատ­­­րաս­­տու­թյունը), 235-րդ հոդ­վածի 3-րդ մասով (կազմակերպված խմբի կողմից նախնական հա­մա­ձայ­նու­թյամբ ապօրինի կեր­պով պայթուցիկ նյութեր կամ պայթու­ցիկ սար­քեր ձեռք բերելը, պահելը) և 236-րդ հոդ­վածի 3-րդ մա­սով (կազմակերպված խմբի կողմից նախնական հա­մա­ձայ­նությամբ ապօրինի կերպով պայթուցիկ նյութեր կամ պայթու­ցիկ սար­քեր պատ­րաստելը) հատկանիշներով։

Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցներից կազմված օպերատիվ-քննչական խմբերի կողմից միաժամանակ 19 խու­զարկություն է իրականացվել առանձին անձանց բնակարան­նե­րում և ավտոմե­քե­նա­նե­րում, որոնց արդյունքում հայտնաբերվել են գործի համար նշանակություն ունեցող առարկա­ներ, այդ թվում՝ վառոդային լիցքեր, էլեկտրական բոցավառիչներ (դետոնատոր), հրահաղորդ քու­­ղեր (ֆիթիլ) և ինքնաշեն պայթուցիկ նյութերի ու պայթուցիկ սարքերի այլ բաղադրա­տար­րեր։ Հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հի­ման վրա Հ.Բ-ն և Շ.Մ-ն, ինչպես նաև վերջիններիս ենթադրյալ 4 հանցակիցները բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ և ձերբակալ­վել։

Ներկայումս իրականացվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցա­ռում­ներ և քննչական գործողություններ՝ ենթադրա­բար կատարված հանցանքների հան­գա­մանք­ները պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակ­նե­րում բազմակողմանի, լրիվ և օբյեկ­տիվ հետազոտելու, ինչպես նաև քրեական օրենսգրքով արգելված արարքների կա­տարմանը ներգրավված բոլոր անձանց բացահայտելու ուղղությամբ։ Նախաքննական մար­մինն առավելագույն ջանք է գործադրելու գործի քննության անաչառ ընթացքն ապա­հո­վե­լու, անձանց ինչպես մեղավորությունը հիմնավորող, այնպես էլ արդարացնող հանգա­մանք­ները պարզելու համար։

Ազգային անվտան­գու­թյան ծառայությունը հետևողական է հանցագործու­թյուն­նե­րից անձանց, հա­սարակության և պե­տու­թյան պաշտպանությունն ապահովելու իր գործա­ռույթ­ների իրակա­նաց­ման հարցում և ահաբեկչական ու ծայրահեղական դրսևորումները բացա­հայ­տե­լու, կանխելու և խա­փա­նելու ուղ­ղու­թյամբ ձեռ­նարկ­վող հակազդման հատուկ միջոցա­ռում­­ները կրում են շա­րու­նակական բնույթ։

ՀՀ ԱԱԾ-ն հորդորում է զերծ մնալ ազգային անվտան­գու­թյանը սպառ­նա­ցող նկրտում­նե­րի ցանկացած դրսևո­­րումներից, միաժամանակ ազգաբնակչությանը, այդ թվում՝ հավաք­նե­րի մասնակիցներին կոչ է անում ցուցաբերել առավել զգոնություն։

 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan