ՇՊՀ ռեկտորն, ով աշխատանքից ազատել է Սամվել Ֆարմանյանի քրոջն, ըստ գյումրեցիների, շուտով նույն ճակատագրին կարժանանա
Զարգացումներ՝ Շիրակի պետական համալսարանում:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քույրն՝ Անահիտ Ֆարմանյանը, ով ՇՊՀ պրոռեկտորն է, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իրեն հեռացրել են բուհից:
«ՇՊՀ-ի «ռեկտոր» Սահակ Մինասյանը՝ խստագույնս խախտելով աշխատանքային օրենսգիրքը, սույն թվականի մայիսի 3-ին ժամը 17:00-ին ծանուցել է մայիսի 4-ին աշխատանքից հեռացնելու մասին): Վստահ եմ, որ դատական կարգով կվերականգնվեն իմ աշխատանքային իրավունքները:
Բուհում տեղի ունեցած և տեղի ունեցող գործընթացների մասին մոտ օրերս կարտահայտվեմ առավել ամբողջական՝ ինչպես խոստացել եմ»,- գրել է Անահիտ Ֆարմանյանը:
Համացանցում էլ տեղեկություններ են տարածվել, ըստ որի՝ մոտակա օրերին պաշտոնից ազատվելու է նաև Սահակ Մինասյանը:
«Համաձայն Գյումրիում շրջանառվող լուրերի` Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար, տխրահռչակ Սահակ Մինասյանի օրերը Շիրակի պետհամալսարանի ռեկտորի պաշտոնում հաշված են… Ռեկտորի թեկնածուների մի քանի անուններ են տալիս, սակայն ամենահավանականը նախկին ռեկտոր Վարդևան Գրիգորյանի վերադարձն է…»,- գրել է քաղաքագետ, բուհի նախկին դասախոս Գագիկ Համբարյանը:
ՇՊՀ-ի «ռեկտոր» Սահակ Մինասյանը՝ խստագույնս խախտելով աշխատանքային օրենսգիրքը, սույն թվականի մայիսի 3-ին ժամը 17:00-ին ծանուցել է մայիսի 4-ին աշխատանքից հեռացնելու մասին (տե՛ս ծանուցումը և հրամանը): Վստահ եմ, որ դատական կարգով կվերականգնվեն իմ աշխատանքային իրավունքները:
Բուհում տեղի ունեցած և տեղի ունեցող գործընթացների մասին մոտ օրերս կարտահայտվեմ առավել ամբողջական՝ ինչպես խոստացել եմ: