ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանը փորձում է էմոցիոնալ դաշտի վրա կեղծ օրակարգ ձևավորել. ՇՊՀ ուսխորհրդի նախագահ
Շիրակի պետական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Արմեն Մելքոնյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՇՊՀ-ում երեկ տեղի ունեցած դեպքերին՝ նշելով, թե ռեկտոր Սահակ Մինասյանը, ում հրաժարականն էին պահանջում, փորձում է էմոցիոնալ դաշտի վրա կեղծ օրակարգ ձևավորել՝ պնդելով, թե նա պետք է հրաժարական տա:
Հիշեցնենք, որ երեկ ուսանողները բողոքի ակցիա էին կազմակերպել Գյումրիում՝ Շիրակի պետական համալսարանի ռեկտորի հրաժարականի պահանջով:
