Ո՞վ կպաշտպանի ռուսահայ օլիգարխիայի շահերը ՀՀ-ում. Սամվել Կարապետյանին փոխարինել են Կամո Ավագումյանով.«Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Հայաստանում Ռուսաստանի եւ ռուսահայ օլիգարխիայի շահերի ներկայացման առաքելությունը «Տաշիր խմբի» սեփականատեր Սամվել Կարապետյանից փոխանցվել է «Ավալոն» ընկերության սեփականատեր, Ռուսաստանում «Մերսեդես» մակնիշի ներկայացուցիչ Կամո Ավագումյանին:
Ավագումյանը նախորդ տարի ձեռք էր բերել «Արտֆուդ» ընկերությունը, հայտնի է դարձել, որ նա ձեռք է բերել «Ծիրան» սուպերմարկետների ցանցը եւ շարունակելու է ընդլայնել իր տնտեսական ներկայությունը Հայաստանում:
Ավագումյանը փորձելու է ձեւավորել օլիգարխների մի բեւեռ, որը պետք է պաշտպանի Ռուսաստանի տնտեսական եւ աշխարհագրական շահերը Հայաստանում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում