211 հազար դոլար դրամական միջոցներ, ավելի քան 50 միլիոն դրամ եկամուտներ. Անրի Վարդանյանի «յուղոտ» հայտարարագիրը
«Փաստ» թերթը գրում է. «ՊԵԿ քննչական վարչության պետի տեղակալ Անրի Վարդանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2017 թ. տարեկան հայտարարագիրը, համաձայն որի՝ նա նախորդ տարի 19 միլիոն 700 հազար դրամով ձեռք է բերել հողամաս՝ այդպիսով ավելացնելով իր անշարժ գույքը եւս մեկով: Մինչ այդ նա ունեցել է եւս մեկ հողամաս եւ մեկական բնակարան, առանձնատուն ու կիսակառույց շինություն:
Պաշտոնյան նախորդ տարվա սկզբին ունեցել է 50 հազար ԱՄՆ դոլար փոխառություններ, որոնք վերադարձվել են իրեն մինչ տարեվերջ: Դրամական միջոցները 2017 թ. վերջին կազմել են 55 հազար դոլար ու 75 միլիոն դրամ:
Թերեւս Վարդանյանի հայտարարագրի «ամենայուղոտ» պատառը նրա եկամուտներն են: Պաշտոնյան նախորդ տարի մի քանի անգամ նվիրատվություն է ստացել: Նրա նվիրատվությունները կազմել են 19 միլիոն 700 հազար դրամ, 1806 եվրո ու 9500 դոլար: Նախորդ տարի նաեւ վարկեր է վերցրել, որոնք միասին կազմել են 25 միլիոն դրամ ու 17 հազար ԱՄՆ դոլար: Աշխատավարձը կազմել է ավելի քան 8 միլիոն դրամ, իսկ տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսը՝ 3140 դոլար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում