Հուսով եմ, որ ժամանակ առ ժամանակ կունենամ հնարավորություն Ձեզ հետ շփվելու նաև երաժշտության միջոցով. վարչապետի աշխատակազմի ղեկավար
Էդուարդ Աղաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Վերջին օրերին շատ խոսվեց Ձեր խոնարհ ծառայի DJ-ինգով զբաղվելու մասին: Ուրախ եմ, որ արձագանքներն առավելապես դրական էին:
Բայց կարևոր եմ համարում նշել, որ դա ինձ համար մշտապես եղել է հոբբի և ոչ պրոֆեսիոնալ զբաղմունք, ինչպես կլիներ օրինակ կիթառ կամ դաշնամուր նվագելը: Ըստ այդմ, այն երբևէ չի հանդիսացել գումար վաստակելու միջոց:
Այս կարգավիճակում, ժամանակի սղության բերումով վստահաբար պակաս ժամանակ կունենամ տրամադրելու երաժշտությանը, քանի որ անվերապահորեն ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը և գործիս մոտենում եմ առավելագույն պատասխանատվությամբ:
Առաջնահերթությունները հստակ են:
Այնուամենայնիվ, հուսով եմ, որ ժամանակ առ ժամանակ կունենամ հնարավորություն Ձեզ հետ շփվելու նաև երաժշտության միջոցով:
ՀՀ Քաղաքացու խոնարհ ծառա»: