«Ժամանակավորապես դադարեցնել արագաչափերի և տեսախցիկների գործունեությունը». Փաշինյանը հաձնարարեց տվեց Օսիպյանին ու Զեյնալյանին՝ համատեղ քննարկել հարցը
Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմելով ոստիկանապետ Վալերի Օսիպյանին և արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին‚ նշեց‚ որ երթևեկությանը հետևող արագաչափ սարքերի և տեսախցիկների գործունեությանը պետք է վերանայել:
Փաշինյանը նկատեց‚ որ այստեղ հսկայական տույժ տուգանքներ կան կուտակված և մարդիկ չեն կարողացել վճարել դրանք հնարավորություն չունենալու պատճառով: Պետք է մեխանիզմներ մտածենք՝ պարտքը ներելու մասին և քննարկենք արագաչափերի և տեսախցիկների գործունեության հետագա արդյունավետության հարցը: Գտնում եմ, որ նպատակահարմար կլինի ինչ-որ ժամանակաշրջանում դրանց գործունեությունը դադարեցնել, կասեցնել կամ առնվազն պետք է պրակտիկան դադարեցնենք: