Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. Առինջ գյուղի վարչական տարածքում գտնվող զորամասի մոտ կրակոցներ են հնչել. հայտնաբերվել են 10-ից ավելի կրակված պարկուճներ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մայիսի 17-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած կրակոցների փաստով:
Ժամը 00:20-ի սահմաններում Առինջ գյուղի վարչական տարածքում գտնվող ՀՀ ՊՆ զորամասի դիմաց անհայտ անձը կամ անձինք կրակոցներ են արձակել:
Ահազանգով դեպքի վայր ժամանած Ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է 10-ից ավելի կրակված պարկուճներ, որոնք առգրավվել են:
Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ՝ կրակողին կամ կրակողներին հայտնաբերելու ուղղությամբ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կրակոցների հետևանքով զոհեր և վիրավորներ չկան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: