Արտակարգ դեպք Երևանում. «կրծքավանդակի ձախ մասում ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի. Էրեբունու բժիշկների շնորհիվ նրա կյանքը փրկվել է
Այսօր՝ մայիսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ «կրծքավանդակի ձախ մասում կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ Էրեբունի հիվանդանոց են տեղափոխել մի քաղաքացու:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրաչ Խոստեղյանի գլխավորությամբ:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Արտաշիսյան փողոցի 40/8 շենքի մոտից և նա 32-ամյա Արայիկ Ռաֆայելյանն է:
Մինչ Էրեբունու հիվանդանոցի բժիշկները կփրկեին նրա կյանքը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանութան Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները տաք հետքերով բացահայտել են դեպքի հանգամանքները:
32-ամյա տղամարդուն դանակահարելու կասկածանքով Շենգավիթի ոստիկանություն են բերման ենթարկել Երևանի բնակիչ, 42-ամյա Մուրադ Մուրադյանին:
Գ. Շամշյանի տեղեություններով՝ փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: