Արտակարգ դեպք Երևանում. 34-ամյա կինը դանակով հարվածել է 42-ամուսնու հետույքին և թիկունքի ձախ հատվածին
Երեկ՝ մայիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Չարբախ թաղամասի տներից մեկում վիճաբանություն է տեղի ունենում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել ոստիկանության Չարբախի բաժանմունքի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ նշված տանը դանակահարված քաղաքացի կա։
Պարզվել է, որ ադ քաղաքացին նույն տան բնակիչ՝ 42-ամյա Ս. Ա.-ն է, ով բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է հիվանդանոց։
Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ նա ստացել է հետույքի և թիկունքի ձախ հատվածում կտրող-ծակող առարկայի հարվածի հետքեր։
Ոստիկանները պարզել են, որ Ս. Ա.-ին դանակահարել է կինը՝ 34-ամյա Ա. Մ.-ն, ով տեղափոխվել է ոստիկանության Չարբախի բաժանմունք, որտեղից էլ տեղափոխվել է ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ հետաքննչական բաժանմունքում կատարվածի մասին բացատրություն տալուց հետո ազատ է արձակվել։
Ոստիկանները հայտնաբերել են նաև դանակը, որով կինը հարվածել է ամուսնուն։
Փաստի առթիվ հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: