Սոթքի և Ամուլսարի հանքերի դեմ բողոքող քաղաքացիները որոշել են դադարեցնել բողոքի գործողությունները, կա փոխադարձ ըմբռնում. Տիգրան Ավինյան
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ հաիդպել է Սոթքի և Ամուլսարի հանքերի դեմ բողոքող քաղաքացիներ հետ:
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Այսօր հանդիպումներ եմ ունեցել Սոթքի և Ամուլսարի հանքերի դեմ բողոքող քաղաքացիների հետ:
Կարելի է արձանագրել, որ կա փոխըմբռնում երկու հարցում` բնությանը ապօրինի և անհամաչափ վնասներ չպետք է պատճառվեն, և տնտեսությունը չպետք է հայտնվի արհեստական ստեղծված ճգնաժամային իրավիճակում:
Թափանցիկ և համալիր փորձաքննություններ իրականացնելու վարչապետի հանձնարարականի արդյունքում արդեն իսկ ձեռնարկվում են աշխատանքներ: Այս մասին նույնպես զրուցել ենք քաղաքացիների հետ:
Մեր հանդիպումից հետո քաղաքացիները որոշում են կայացրել դադարեցնել բողոքի գործողությունները:
Շնորհակալ եմ ամեն պահի մեզ զորություն