Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբունիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների հետ, որեւէ կապ չունի
ՀՀ-ի օրակարգային հարցերից առանցքայինը՝ շարունակում է մնալ ապրիլի 22-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգություններն ու դրանց հաջորդող իրադարձությունները:
Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների վերաբերյալ , արդեն իսկ պաշտոնական տեղեկատվություն տրվել է: Համաձայն որի, ՀՀ քննչական կոմիտեն նշել է, որ ձեռնարկվում են ակտիվ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ մասնավորապես ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Միեւնույն ժամանակ նշենք, որ այս օրերին հետաքրքիր զուգադիպությամբ, համացանցում ակտիվ տեղեկություններ սկսեցին շրջանառվել այն մասին, թե իբր Էրեբունիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների հետ, առնչություն է ունեցել Էրեբունու հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը՝նույն ինքը Պիստ Արմենը, եւ նրա մտերիմ շրջապատը:
Մինչդեռ, մեզ հասած հավաստի տեղեկությունների համաձայն, հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանն ու նրա մտերիմ շրջապատը, որեւէ առնչություն, որեւէ կապ չեն ունեցել՝ ապրիլի 22-ին Էրեբունի համայնքում ծավալված իրադարձությունների, ու զանգվածային անկարգությունների հետ:
Հետեւաբար, համացանց նետված, եւ գուցե ինչ-ինչ նպատակներով ներդրված այդ լուրերը ՝ ապատեղեկատվություն են, եւ զուրկ՝ որեւէ փաստական հիմքից:
Ճիշտ չէ, երբ փորձ է արվում. ցանկալին իրականության տեղ ներկայացնել:
Տարածված այդ տեղեկությունները, պարզապես իրականությանը չեն համապատասխանում:
Ի դեպ, հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանի՝ համացանցում հայտնված լուսանկարն էլ, որը փորձ էր արվել ներկայացնել Էրեբունի համայնքում տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին, առհասարակ այդ օրվա հետ որեւէ աղերս չունի, քանի որ այդ լուսանկարն արվել է բոլորովին այլ վայրում, եւ այլ հանգամանքներում:
Թերեւս՝ մեկնաբանություններն ավելորդ են...
Սկանդալային լուրեր