Թալանել են ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմի ղեկավարի տեղակալի տունը. գողացել են ոսկյա, արծաթյա զարդեր և հնաոճ ժամացույցներ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 27-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Անհայտ անձը կամ անձինք մտել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Նոյ թաղամասի տներից մեկը և այնտեղից հափշտակել ոսկյա, արծաթյա զարդեր, անտիկվար ժամացույցներ և այլ իրեր։
Նշված գողության փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձին կամ անձանց, ինչպես նաև գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
shamshuyan.com-ի տեղեկություններով՝ նշված տունը պատկանում է ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Համլետ Գրիգորյանին, և գողերը տուն են մտել պատշգամբից։